Skip to main content

Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Մհեր Գրիգորյանը և Յոհաննես Լուխներն անդրադարձել են միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ որոշում, թե ում հարցերին պատասխանեմ. Բաբկեն Թունյանը՝ Էդգար Ղազարյանին | Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին | Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում | Ռազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ Զաքարյան

Լրահոս

Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ուսուցչի դրույքաչափի բարձրացում մինչև 300 000 դրամ` համաձայն ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի:

Ըստ այդմ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար իրականացվելու է կամավոր ատեստավորման երկրորդ փուլ` դրույքաչափը սահմանելով 300 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 30, 40, 50% հավելավճարով:

Այս միջոցառման կատարումն ապահովելու նպատակով առաջարկվում է 2027 թվականից սկսած՝ ատեստավորումն անցած ուսուցիչների համար 2028 թվականի հունվարի 1-ից մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց սահմանել 300 000 դրամ դրույքաչափ՝ հետևյալ դեպքերում՝

  • ուսուցիչը կամավոր ատեստավորման արդյունքում ստացել է 90-100 տոկոս արդյունք և կրկին մասնակցելով ատեստավորմանը՝ համարվել է ատեստավորված,
  • ուսուցիչը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և համարվել ատեստավորված, իսկ այդ արդյունքի հիման վրա սահմանված հնգամյա ժամկետը լրացել է՝ անկախ ատեստավորմանը մասնակցելու ժամանակահատվածից։
Facebook
Twitter

Կարդացեք նաև