Skip to main content

Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քր․ վարույթ․ Արամ Սարգսյան | ՀՅԴ գործիչները Մոսկվայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ | Ռուբեն Ռուբինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները | Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը | 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախր ինչի մեր տարածք մտած ադրբեջանցիներին ջարդուփշուր չեք անում . Անի Գևորգյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աչքո՞վ է տալիս Նարեկ Կարապետյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիական պատերազմ ե՞ք ուզում, ձեր ժամանակ կասկածելի մահեր են եղել. Անի Գևորգյանը`Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջ խաղաղության պայմանագրում չկա. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանը արտահերթ ընտրության չի հասնի, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի հրաժարվի․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք է ու ճիշտ, աջակցում եմ ՔՊ-ին. Փաշինյանը՝ ԱԺ սկանդալի մասին | Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներ. «Ուժեղ Հայաստան» | Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտեր առանց կանոնների. ԱԺ-ի բոլոր երանգները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Աժ-ում. պատգամավորները կորցրել են ինքնատիրապետումը, բաժանել չի լինում

Լրահոս

Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քր․ վարույթ․ Արամ Սարգսյան

Այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է։ Միաժամանակ պահանջել եմ ուսումնասիրել երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի կրճատման հանգամանքները։

Ակնկալում եմ, որ կուսումնասիրվեն հնարավոր խախտումները, կպարզվեն պետությանը պատճառված նյութական վնասի չափն ու պատասխանատու անձինք, իսկ վնասի հաստատման դեպքում կձեռնարկվեն դրա հատուցմանն ուղղված օրենքով նախատեսված միջոցները։

Հայաստանի երկաթուղին պարզապես բիզնես չէ․ այն մեր երկրի տնտեսական անվտանգության և տարանցիկ ներուժի կարևորագույն բաղադրիչներից է։ Պետական գույքի կառավարման ընթացքում հնարավոր չարաշահումները պետք է բացահայտվեն, իսկ պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվի։

Հ.Գ.Արձագանքների բաժնում կարող եք ծանոթանալ ամբողջական նյութին»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031