Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտահերթը հնարավոր սցենարներից մեկն ա, բայց դեռ ոչ մեկ չգիտի՝ կլինի, թե ոչ. Ալեքսանյան | Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեզոքացնենք ազգադավության նիկոլախտի համաճարակը. բժշկական ակցիա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանը կարո՞ղ է զինված անախորժություն բերել էդգար Ղազարյանի գլխին | Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Միրզոյան | Դիլիջանում մոր մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թուրքիայի հետ պատերազմ լինի ռուսական ռազմաբազան կարող է դիմակայել 20 րոպե. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռուբեն թրեվլ» տուրիստական գործակալությունից ստացած տպավորությունը չի փոխվում.Ղազարյանը՝ Ռուբինյանին | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին | ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ | Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ. hիմա մենք պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին | TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի. Արմեն Աշոտյան | Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում | Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա | Միակ բանը, որն ի պատասխան անում է իշխանությունը, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է․ Աբրահամյան

Լրահոս

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. Արտակ Զաքարյան

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Խորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսետի համար քվեարկությունը, սակայն նոր կառավարության ձևավորման համար դեռ շատ գործընթացներ կան։ Անգամ ընտրությունների վերջնական արդյունքները չեն երաշխավորում, որ առավելագույն մանդատներ ստացած կուսակցությունները կկարողանան համաձայնության գալ՝ կառավարող կոալիցիա ձևավորելու շուրջ։

Մինչև նոյեմբերի 4-ը կհրապարակվի Կնեսեթի 120 պատգամավորական մանդատների վերջնական բաշխումը։

Մինչև նոյեմբերի 11-ը նախագահ Հերցոգը՝ խորհրդակցություններից հետո, կառավարության ձևավորման մանդատը կհանձնի Քնեսեթի պատգամավորներից մեկին։ Ընդ որում, նա պարտավոր չէ ընտրել ամենաշատ ձայներ հավաքած ուժի ղեկավարին։ Հիմնական չափանիշն այն է, թե թեկնածուն որքանո՞վ է ի վիճակի կոալիցիա ձևավորելու։

Առաջին թեկնածուն կառավարություն ձևավորելու համար ստանում է 28 օր, որը կարող է երկարաձգել ևս 14 օրով։

Եթե համաձայնության հասնել չի հաջողվում, նախագահը կարող է մանդատը փոխանցել մեկ այլ պատգամավորի։ Վերջինս կունենա ևս 28 օր։

Եթե երկրորդ փորձն էլ ձախողվի, նախաձեռնությունը նախագահից կանցնի Կնեսեթին, և 61 պատգամավորի գրավոր աջակցություն ստացած որևէ պատգամավոր, կստանա ևս 14 օրը՝ կոալիցիա ձևավորելու համար։

Եթե այդ դեպքում էլ չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա խորհրդարանը կցրվի, և կնշանակվեն նոր ընտրություններ։ Մինչ այդ՝ Նաթանյահուի գործող կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները։

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. խորհրդարանական մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են։

Դատելով ուժերի նախնական դասավորությունից՝ կոալիցիոն բանակցությունները հեշտ չեն լինելու, հատկապես, որ նախորդ խորհրդարանի համեմատ, այս անգամ արաբական կուսակցությունները շատ մանդատներ են ստանում: Դա զգալի ազդեցություն կարող է գործել ինչպես Իսրայելի կառավարության ձևավորման, այնպես էլ տարածաշրջանային հետագա քաղաքականության վրա:

Կարելի է ասել, որ կա՛մ արաբական ուժերի մանդատները էական դեր կխաղան Իսրայելի հաջորդ վարչապետի համար, կա՛մ Նաթանյահուի և Այզենկոտի ճամբարները կփորձեն միմյանց միջև համաձայնության գալ, կամ էլ՝ որոշ ժամանակ հետո կանցկացվեն նոր ընտրություններ»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031