Skip to main content

Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտահերթը հնարավոր սցենարներից մեկն ա, բայց դեռ ոչ մեկ չգիտի՝ կլինի, թե ոչ. Ալեքսանյան | Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեզոքացնենք ազգադավության նիկոլախտի համաճարակը. բժշկական ակցիա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանը կարո՞ղ է զինված անախորժություն բերել էդգար Ղազարյանի գլխին | Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Միրզոյան | Դիլիջանում մոր մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թուրքիայի հետ պատերազմ լինի ռուսական ռազմաբազան կարող է դիմակայել 20 րոպե. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռուբեն թրեվլ» տուրիստական գործակալությունից ստացած տպավորությունը չի փոխվում.Ղազարյանը՝ Ռուբինյանին | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին | ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ | Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ. hիմա մենք պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին | TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի. Արմեն Աշոտյան | Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում | Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

Լրահոս

Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ Մանուկյան

Ներկայումս Հաշվեքննիչ պալատից (ՀՊ) առնվազը 3-ը նախկին Վերահսկիչ պալատի կարկառուն դեմքերն են, մեկն էլ կրկին նախկիններից, եկել է ԱԺ-ից, հիմա ուզում եմ հասկանամ ձեր ասած համակարգային կոռուպցիան։ Եթե մեկը վերցրել է, ուրեմը մեկին պետք է տար չէ՞, մոտավորապես այդպես պետք է լիներ: Այս մասին Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված Կարեն Առուստամյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նշելով, որ ՀՊ-ն նախկինում գնացել պետական կառույցները ստուգել են՝ հարցրեց, թե ինչ վիճակ է եղել։

«Ստացվում է  ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի, բայց ամենաշատը Վերահսկիչ պալատին և նրա նախագահին քննադատել է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց ընդդիմադիր պատգամվորը և հարցեր տվեց ՀՊ նախկին հաշվետվությունից,  միլիոնավոր դրամների խեղաթյուրման և նույն Առուստամյանի համակարգած քննության ընթացքում բացահատած 21 մլրդ դրամի խեղաթյուրման մասին, և հետաքրքրվեց, թե այդ բացահայտումներից բյուջե վերադարձի հաշվետվություն ունե՞ն։

«Մի բան էլ եմ ուզում հասկանալ, այն վախենալու թվերը, որ ասում եք. «խեղաթյուրվել» է 21 մլրդ դրամ, կամ Աշտարակի համայնքապետարանում 1.1 մլրդ դրամ նվազ խեղաթյուրում։ Նվազ ու ավել խեղաթյուրումն ինչ է, դրանից հետո կապը կտրվում է, թե ինչ-որ պաշտոնյա մեղադրվե՞լ է կամ գործ է հարուցվել»,-հավելել է նա:

Կարեն Առուստամյանն ասաց, որ մեթոդական առումով խեղաթյուրումը դեռ չարաշահում չէ, իսկ պալատի աշխատանքի արդյունավետությունը չի գնահատվում բյուջե վերականգնած գումարներով, այլ այն է, թե ՀՊ-ն արդյունավետությունը բարձրացնելու առաջարկություն ներկայացրել է և այն արդյոք ընդունվել է։

«Ես արձանագրեցի, որ դուք խուսանավեցիք պատասխանել, թե մի հատ 548 մլն դրամ նախնական վնասն ինչ եղավ 2024 թվականին. 2023 թվականի հաշվետվությունում էլ 222 մլն վնասն էր։ Ձեր պալատի գործունեությունը հարկատուների վրա նստել է այս տարի 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր քյարը որն է այդտեղ։ Հարկատուն հարկը տալիս է, որ դուք աշխատեք, բերեք այդ վնասները վերականգնեք, գաք ասեք, որ այսքան գումար հետ է եկել բյուջե»,-արձանագրեց  Մեսրոպ Մանուկյանը։

Առուստամյանը նշեց, որ առավել արդյունավետ կլինի համակարգային առաջարկ ներկայացնել և համակարգային խնդիր լուծել, քան գումարներ մուտքագերը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031