Skip to main content

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը | 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախր ինչի մեր տարածք մտած ադրբեջանցիներին ջարդուփշուր չեք անում . Անի Գևորգյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աչքո՞վ է տալիս Նարեկ Կարապետյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիական պատերազմ ե՞ք ուզում, ձեր ժամանակ կասկածելի մահեր են եղել. Անի Գևորգյանը`Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջ խաղաղության պայմանագրում չկա. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանը արտահերթ ընտրության չի հասնի, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի հրաժարվի․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք է ու ճիշտ, աջակցում եմ ՔՊ-ին. Փաշինյանը՝ ԱԺ սկանդալի մասին | Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներ. «Ուժեղ Հայաստան» | Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտեր առանց կանոնների. ԱԺ-ի բոլոր երանգները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Աժ-ում. պատգամավորները կորցրել են ինքնատիրապետումը, բաժանել չի լինում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ական պատգամավորի միջև | Փաշինյանի որոշմամբ՝ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից | Արտաշատում կասեցվել է տանձի համով ոչ ալկոհnլային գազավորված ըմպելիքի արտադրությունը

Լրահոս

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

Մահացել է վավերագրող կինոռեժիսոր, թատրոնի ռեժիսոր, թատրոնում և կինոյում իր հետքն ու ձեռագիրը թողած յուրահատուկ անհատ Հրանտ Հակոբյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։

«Նա կենսախինդ էր, կյանքը սիրող, կյանքով ապրող մարդ, հուշերով, հիշողություններով, անցյալով ու առավելապես ներկայով ու ապագայով ապրող մարդ, լավատես ու լավը սիրող, ընկերություն, միջավայր սիրող, ընտանիք սիրող մարդ։ Երբ հարցնում էինք՝ ինչպե՞ս ես, ասում էր՝ ասենք լավ ենք ու դրանով խոսում էր ինքն իր մասին։ Այդպես էլ պայքարեց կյանքի համար, ապրելու համար, պայքարեց, չնահանջեց, երբեք հույսը չկորցրեց, հավատաց, որ առողջանալու է, յուրաքանչյուր օր, երբ մի քիչ լավ էր զգում, գալիս էր դեպի իր միջավայրը, իրեն հարազատ միջավայրը, բայց․․․»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հրանտ Հակոբյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը (Լ. Վաղարշյանի արվեստանոցը)։ Ավարտելուց հետո 1974-1979 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Իջևանի թատրոնում, այնուհետև՝ որպես ռեժիսորի ասիստենտ և երկրորդ ռեժիսոր «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1982 թվականին վերաորակավորում  է անցել Մ. Գորկու անվան ստուդիայում։ 1987 թվականից աշխատել է որպես ռեժիսոր  «Հայկ» ստուդիայում։

Նկարահանել է «Բաղոյաններ», «Մարսը մեր կողքին է», «Շրջափակում», «Խաղաղ դեսանտ», «Մոնթե», «Հաղթանակի օրը», «Մեծ քաղաքի փոքրիկ մարդը»,  «Համահայկական խաղեր», «Արամ Խաչատրյան», «Դիմակայում» և մի շարք այլ ֆիլմեր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031