Skip to main content

Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, ազգային արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական․ Գառնիկ Դանիելյան | «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և տարել ոստիկանական բաժանմունք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորը պետք է պատասխան տան. Կարևոր է, որ ԶՈՒ-ը լինի քաղաքացիական վերահսկողության ներքո. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում եք՝ գերիների հարցով դիմեք օրինակ Մադագասկարին, դուք գիտեք, մենք չգիտենք հա՞. Արարատ Միրզոյան | Երբ ասում ենք՝ եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, իրենք ասում են՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի. Արարատ Միրզոյան | Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտահերթը հնարավոր սցենարներից մեկն ա, բայց դեռ ոչ մեկ չգիտի՝ կլինի, թե ոչ. Ալեքսանյան | Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեզոքացնենք ազգադավության նիկոլախտի համաճարակը. բժշկական ակցիա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանը կարո՞ղ է զինված անախորժություն բերել էդգար Ղազարյանի գլխին | Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Միրզոյան | Դիլիջանում մոր մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թուրքիայի հետ պատերազմ լինի ռուսական ռազմաբազան կարող է դիմակայել 20 րոպե. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռուբեն թրեվլ» տուրիստական գործակալությունից ստացած տպավորությունը չի փոխվում.Ղազարյանը՝ Ռուբինյանին | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին

Լրահոս

Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, ազգային արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական․ Գառնիկ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է Զորավար Անդրանիկ Օզանյանի մեծադիր նկարը։

Գյուղացիները օրեր շարունակ հերթապահելով դպրոցի տարածքում՝ փորձեցին կանխել հերոսի պատկերի հեռացումը։ Նրանք պատրաստվում էին փակել ճանապարհները, սակայն, դժգոհությունն արդյունք չտվեց․ նկարը, ի վերջո, հեռացվեց։

Դպրոցի ղեկավարությունը՝ հերքելով, որ այս ամենի ետևում ԿԳՄՍ֊ի հրամանն է, կատարվածը բացատրել է անվտանգության նկատառումներով՝ խոստանալով նկարը վերականգնելուց հետո այն տեղափոխել այլ վայր։

Հարց է առաջանում․ եթե նկարն իսկապես ունի վերականգնման անհրաժեշտություն, ինչու՞ այդ աշխատանքներից հետո չի նախատեսվում դրա տեղադրումը նույն տեղում՝ դպրոցի պատին։

Ակնհայտ է, որ այսպիսի արարքների հիմքում օրվա իշխանության գաղափարախոսությունն է։

Դպրոցն այն վայրն է, որտեղ երեխաները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ են ստանում, այլև ձևավորում իրենց արժեհամակարգը։

«Փառքի անկյունները» հեռացնելով, հայերեն առաջին նախադասությունը «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով փոխարինելով՝ ինչպիսի՞ սերունդ եք ուզում կերտել։

Զորավար Անդրանիկը հայ ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշներից է։ Նրա կերպարը դպրոցի պատին պարզապես զարդարանք չէ, այլ պատմական հիշողության, ազգային արժանապատվության և հայրենասիրության խորհրդանիշ, ամեն օր դպրոց հաճախող աշակերտին փոխանցվող ուղերձ։

Շնորհակալություն Արտենիի արժանապատիվ բնակիչներին՝ ինքնակազմակերպվելու, մեր հերոսների պատիվը բարձր պահելու և իրենց անհամաձայնությունն արտահայտելու համար։

Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, ազգային արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031