Skip to main content

Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին | Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում | Ռազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ Զաքարյան | Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան Աբրահամյան | Կալանավորման երկրորդ ժամկետից հետո տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը | Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քր․ վարույթ․ Արամ Սարգսյան | ՀՅԴ գործիչները Մոսկվայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ | Ռուբեն Ռուբինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները | Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը | 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախր ինչի մեր տարածք մտած ադրբեջանցիներին ջարդուփշուր չեք անում . Անի Գևորգյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աչքո՞վ է տալիս Նարեկ Կարապետյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիական պատերազմ ե՞ք ուզում, ձեր ժամանակ կասկածելի մահեր են եղել. Անի Գևորգյանը`Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջ խաղաղության պայմանագրում չկա. Նարեկ Կարապետյան

Լրահոս

Ռազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ Զաքարյան

Ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էսկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին: Գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը

The Wall Street Journal-ը և The New York Times-ը երեկ հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահը Թեհրանին առաջարկել է ամերիկյան նոր հարվածներից խուսափելու համար վերսկսել խաղաղ բանակցությունները:

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսքն իրականում բոլորովին այլ բանի մասին է։

Մասնավորապես նա նշել է. «Նրանք (Իրանը) բժշկական դեղամիջոցների և այլ բաների հարցում օգնության կարիք ունեն։ Վենսը հարցրեց իմ կարծիքը, և ես ասացի՝ եթե ցանկանում ես զբաղվել դրանով, խնդրեմ։ Ըստ էության, խոսքը հիվանդ մարդկանց համար մատակարարումների մասին է»։

Ուղիղ հարցին, թե արդյո՞ք ինքը Վենսին հանձնարարել է վերսկսել խաղաղ բանակցությունները, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ»։

Այսինքն՝ ԱՄՆ նախագահն իր տեղակալի նախաձեռնությունը ներկայացնում է ոչ թե որպես բանակցության նախաձեռնություն, այլ մարդասիրական առաքելություն։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ավելացնում է դեպի Մերձավոր Արևելք իր սպառազինության օդային փոխադրումը:

Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական արշավի վերսկսման հնարավորության մասին՝ վերջին երկու օրվա ընթացքում, ԱՄՆ ԶՈւ-ն սկսել է բեռների և տեխնիկայի լայնածավալ օդային փոխադրումը դեպի տարածաշրջան, այդ թվում՝ Իսրայել։

Ինքնաթիռների մի մասը մեկնել է Տեխասի ռազմաբազայից, որտեղ տեղակայված են ՀՕՊ ոլորտում մասնագիտացած ամերիկյան բանակի ստորաբաժանումներն ու համապատասխան միջոցները։

Ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել նաև Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ռազմաբազաներում։

Իհարկե չի կարելի ասել, որ նոր ուժերի և միջոցների տեղակայումը նշանակում է, որ կա Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին որոշում: Սակայն, ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումն ու աշխարհագրությունը կարող են վկայել հնարավոր էսկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի և նրանց դաշնակիցների նախապատրաստական աշխատանքների մասին»,- գրել է Զաքարյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031