Skip to main content

Կալանավորման երկրորդ ժամկետից հետո տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը | Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քր․ վարույթ․ Արամ Սարգսյան | ՀՅԴ գործիչները Մոսկվայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ | Ռուբեն Ռուբինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները | Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը | 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախր ինչի մեր տարածք մտած ադրբեջանցիներին ջարդուփշուր չեք անում . Անի Գևորգյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աչքո՞վ է տալիս Նարեկ Կարապետյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիական պատերազմ ե՞ք ուզում, ձեր ժամանակ կասկածելի մահեր են եղել. Անի Գևորգյանը`Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջ խաղաղության պայմանագրում չկա. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանը արտահերթ ընտրության չի հասնի, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի հրաժարվի․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք է ու ճիշտ, աջակցում եմ ՔՊ-ին. Փաշինյանը՝ ԱԺ սկանդալի մասին | Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներ. «Ուժեղ Հայաստան» | Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտեր առանց կանոնների. ԱԺ-ի բոլոր երանգները

Լրահոս

Կալանավորման երկրորդ ժամկետից հետո տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14։00-ին, տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ, 71-ամյա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։

2026 թվականի սեպտեմբերի 2-ին Գագիկ Խաչատրյանն ապօրինի կալանավորվել է և արդեն երկու ամիս է՝ գտնվում է կալանքի տակ։ Նա ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության պայմաններում պահելու հետ։ Չնայած փաստաբանական խմբի կողմից Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ բարձրաձայնումներին և ձեռնարկվող քայլերին՝ հոկտեմբերի 29-ին նրա նկատմամբ ևս երկու ամիս ժամկետով կալանքը երկարաձգելու որոշում է կայացվել։

Նախորդ դատական նիստին Գագիկ Խաչատրյանը գրությամբ հայտնել է դատարանին, որ ցանկանում է անձամբ մասնակցել դատական նիստերին։ Միևնույն ժամանակ, դատարանը նշել է, որ մեղադրյալի մասնակցության և այդ իրավունքից հրաժարվելու հարցը բարձրացնում է, քանի որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ դատարան տեղափոխվելը և նիստերին ներկա գտնվելը ցավեր են պատճառում Գագիկ Խաչատրյանին։ Դատարանը նշել է, որ բժշկական օգնության և կալանքի պայմանների հարցերն իր իրավասության շրջանակում չեն, քանի որ նա կալանքի տակ է գտնվում այլ քրեական գործով, և առաջարկել է պաշտպանական կողմին քննարկել այդ հարցը։

Պաշտպանները ստիպված են եղել հրաժարվել Գագիկ Խաչատրյանի՝ նիստերին մասնակցության իրավունքից, կարևորելով, որ Գագիկ Խաչատրյանի ներկայությունը դատական նիստերին էական նշանակություն ունի նրա պաշտպանության համար։ Մեղադրանքները վերաբերում են նրա պաշտոնավարման ընթացքում ենթադրաբար կատարված արարքներին, և նա հաճախ պաշտպանների ուշադրությունը հրավիրում է կարևոր հարցերի ու հանգամանքների վրա։ Հետևաբար, նրա մասնակցությունն անհրաժեշտ է լիարժեք և արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար։

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի և բուժօգնության տրամադրման համար պաշտպանական կողմը փորձել է հասնել նրան, որ ՔԿՀ-ում ապահովվի անհրաժեշտ բուժումը կամ թույլատրվի նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Սակայն մինչ այժմ որևէ էական բժշկական միջամտություն չի իրականացվել, իսկ փաստաբանների դիմումներին ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը տվել է շրջանցիկ պատասխաններ։ Բյուրոկրատական խոչընդոտների պատճառով սկզբում չի թույլատրվել նաև Գերմանիայից ժամանած՝ Գագիկ Խաչատրյանին նախկինում վիրահատած բժշկի այցը։ Բազմաթիվ դժվարություններից հետո կազմակերպված այցի ընթացքում բժիշկն արձանագրել է նրա առողջական վիճակի կտրուկ վատացումը և ցուցում տվել անհապաղ բուժումն իրականացնել քաղաքացիական հիվանդանոցում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031