Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Մհեր Գրիգորյանը և Յոհաննես Լուխներն անդրադարձել են միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ որոշում, թե ում հարցերին պատասխանեմ. Բաբկեն Թունյանը՝ Էդգար Ղազարյանին

Լրահոս

Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի բազմաշերտ փակուղին, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում, որից դուրս գալու փորձերը կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի։

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե ԱԺ-ում նախօրեին տեղի ունեցած հարցուպատասխանից հետո մեծացել է հավանականությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի առաջանա։ Ավելին, նա հույս ունի ընդդիմությանը ներկայացնել այնպիսի առաջարկ, որից վերջինս չի կարողանա հրաժարվել։

Սակայն այս լավատեսությունը քաղաքական լուրջ հիմքեր չունի:

Նախ՝ Փաշինյանն ակամայից խոստովանում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգը պայմանավորված է Ադրբեջանի պահանջով՝ բավահայտելով «աննախադեպ ինքնիշխանության» մասին սեփական քարոզչական թեզի սնանկությունը:

Երկրորդ՝ Փաշինյանը փորձում է գլխիվայր շրջել պատճառահետևանքային կապը։ Ոչ թե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է Սահմանադրության փոփոխությունը դարձրել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Արամ Վարդևանյանն ընդամենը բարձրաձայնել է սկզբունքային հարց՝ ի՞նչ երաշխիք կա, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը Հայաստանի առջև նոր պահանջներ չի դնի։

Այս հարցի համոզիչ պատասխանը Փաշինյանը չունի և չի կարող ունենալ։

Ադրբեջանի վարքագիծը հիմքեր է տալիս կասկածելու, որ նրա ռազմավարական նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է:

Բաքվում, ըստ էության, սպասում են կոնկրետ ռեգիոնալ սցենարի՝ Հայաստանից առավելագույնը պոկելու համար:

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների դեպքում կարող է էապես փոխվել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը։ Նման սցենարի պայմաններում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը փորձի օգտվել աշխարհաքաղաքական ցնցումներից՝ ընդհուպ մինչև Սյունիքի անեքսիա իրականացնելու փորձով:

Սա հնարավոր ռիսկի գնահատական է, որն անտեսելը խելամիտ չէ:

Երրորդ՝ Փաշինյանի հաշվարկը, թե կարող է համոզել խորհրդարանական ընդդիմությանը, գործնականում զուրկ է քաղաքական հիմքից։

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները կտրականապես մերժում են Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության գաղափարը։

Առավել վտանգավոր է խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու Փաշինյանի հնարավոր հաշվարկը՝ 2018 թվականի հոկտեմբերի իրադարձությունների օրինակով։

Փաշինյանն անտեսում է երկու էական հանգամանք։

Նախ՝ նա այսօր այլևս չունի այն հանրային վստահությունն ու մոբիլիզացիոն ռեսուրսը, որն ուներ 2018 թվականին։

Երկրորդ՝ դժվար է պատկերացնել հասարակական լայն համախմբում մի օրակարգի շուրջ, որը, որքան էլ փաթեթավորվի խաղաղության խոստումներով, անմիջականորեն կապված է Ադրբեջանի նախագահի պահանջի հետ։

Խորապես բևեռացված հասարակության պայմաններում նման նախաձեռնությունը կարող է ոչ թե հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, այլ խորացնել ներքաղաքական առճակատումը՝ ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։

Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ, ըստ էության, լավ լուծում չունի: Անգամ՝ արտահերթ ընտրությունների պարագայում, որտեղ Փաշինյանը կարող հայտնվել ցայտնոտում հայտնված շախմատիստի կարգավիճակում»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև