Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց

Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. սակայն նա ընտրել է այլ ճանապարհ՝ արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելու մարտավարություն, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Փաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվեր նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգից։ Չնայած նախընտրական շրջանում նրա բացահայտ շանտաժին՝ ժողովուրդը նրան նման մանդատ չտվեց. ՔՊ-ն չստացավ սահմանադրական մեծամասնություն։

Փաշինյանը պարտավոր էր հմուտ դիվանագիտության միջոցով հասնել նրան, որ Բաքվի հայտնի պահանջը չխոչընդոտի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Առավել ևս, որ Հայաստանի Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրման իրական իրավական խոչընդոտ չէ։

Սակայն Փաշինյանն ընտրել է այլ ճանապարհ՝ արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելու մարտավարություն։

Իրականում Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեի անցկացումն ական է՝ դրված մեր պետականության կամ խաղաղության գործընթացի հիմքում։

Ընդ որում՝ անկախ հանրաքվեի արդյունքից։

Դրական արդյունքը կնշանակի ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը, այլ ադրբեջանական վասալիտետի ընդունում՝ մեր պետության քաղաքական և քաղաքակրթական հիմքերի ոչնչացման գնով։

Եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով, ապա ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որի միջոցով Բաքուն կարողանում է կառավարել մեր ներքին կյանքը։ Ընդ որում, որևէ երաշխիք չկա, որ այս զիջմանը չեն հաջորդի Բաքվի նոր պահանջները։ Նման երաշխիք չեն կարողանում տալ անգամ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը:

Ոչ պակաս վտանգավոր է հանրաքվեի բացասական արդյունքը։ Այդ դեպքում Ալիևը հնարավորություն կստանա այն ներկայացնելու որպես Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի տապալում՝ այս փաստն օգտագործելով իբրև նոր սպառնալիքների կամ ռազմական էսկալացիայի պատրվակ։

Այսպիսով, Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ՝ կա՛մ ընդունել Ադրբեջանի պահանջները, կա՛մ պատասխանատվություն կրել խաղաղության հնարավոր ձախողման համար։

Հետևաբար, որևէ կերպ չպետք է տրվել Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեի օրակարգին։ Ընդդիմությունն ու հասարակությունը պետք է սահմանադրական և ժողովրդավարական բոլոր հասանելի միջոցներով կանխեն այդ հանրաքվեի անցկացումը։

Հ.գ- Հաջորդիվ կանդրադառնամ այն կոնկրետ քայլերին, որոնք ընդդիմությունը կարող է և պետք է ձեռնարկի՝ հանրաքվեի օրակարգը կանխելու, արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելը խափանելու և այլընտրանքային քաղաքական ուղի ձևավորելու համար»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև