Skip to main content

Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան» | Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից. Զաքարյան | Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալ թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին. ԿԳՄՍՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք երբևէ շփման մեջ եղե՞լ եք ադրբեջանից ձեր գործընկերոջ հետ․ Ղազայանը՝ Գալյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս մահից հետո մորս նպատակը եղել է այս տունը վերածել Աշոտ Նավասարդյանի թանգարանի. Անուշ Նավասարդյան | ՈՒՂԻՂ. Քարտեզագրվում է անկախական Աշոտ Նավասարդյանի ուղին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում | Հայաստանը կարող է մուտք գործել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեկցում եմ ձեզ. Գործեր միայն ընդդիմադիրների նկատմամբ եք հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց | Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան | Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել | Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը | Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. Hetq.am | Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը. «Ժողովուրդ»

Լրահոս

Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան»

Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն, նշված է «Բարգավաճ Հայաստան»-ի հայտարարության մեջ:

«2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Հայկ Գյուլիքևխյան փողոց 20, Նոր Նորքի 4-րդ զանգված) տեղի կունենա հերթական դատական նիստը՝ հիմնազուրկ մեղադրանքներով հարուցված քրեական գործի շրջանակում, որով անցնում են “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը և մի խումբ այլ անձինք։

Դատական նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։

Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանն ու այս գործով որպես մեղադրյալներ ներգրավված մյուս անձինք քաղաքական հետապնդման թիրախ են հանդիսանում։ Մեր համոզմամբ՝ այս իրողությունը որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի։

Մի կողմ թողնելով ապօրինի հետապնդման հուզական կողմը՝ անհրաժեշտ է արձանագրել մեկ սկզբունքային իրավական հանգամանք։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։ Հետևաբար, Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ մենք ակնկալում ենք, որ դատարանը կկայացնի հավասարակշռված, արդար և օրինական որոշում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինելով այլ տարբերակով։ Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ թիմը՝ իր տարածքային կառույցների ներկայացուցիների և տասնյակ հազարավոր համակիրների հետ միասին հետամուտ է լինելու, որպեսզի արդարությունը հաղթանակ տոնի։ Մեր պայքարն աննկուն է»,-նշված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև