Skip to main content

Հայաստանը կարող է մուտք գործել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեկցում եմ ձեզ. Գործեր միայն ընդդիմադիրների նկատմամբ եք հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց | Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան | Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել | Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը | Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. Hetq.am | Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը. «Ժողովուրդ» | Ծնողները դեմ են ծեծnղ դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ» | Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան Աբրահամյան | ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Չեխիայի դեսպանի հետ քննարկել են TRIPP նախագիծը | «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան | Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին | Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ Էդգար Ղազարյանի և ֆինանսների նախարարի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աստված չանի՝ գազը թանկացավ, բոլորիս համար է վատ. բեռը մեր ժողովուրդն է քաշելու. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան

Մինչև նախորդ տարվա վերջ մեր երկրում դատապարտյալների թիվն ավելի նվազ է եղել, քան կալանավորների թիվը, և մենք շատ մեծ աշխատանք ենք արել, որ այդ հարաբերակցությունը փոխվի հօգուտ դատապարտյալների։ Նաև միջազգային զեկույցներում էր դա նշվում որպես խնդիր։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այսինքն՝ խոսքը կալանավորման մեծ ծավալների ու այդ համամասնությունը չպահպանելու մասին էր»,- ասել է նախարարը՝ հնչեցնելով թվային տվյալներ, որոնք վկայում են դրական տեղաշարժի մասին։

«Մենք այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր։ Վերջին 5 տարիների ընթացքում այսպիսի թվային ցուցանիշ չենք ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ կալանավորումները փոքր-ինչ նվազել են, և նաև խոսում է մեկ այլ բանի մասին՝ դատական ակտերի կայացման և դրանց ուժի մեջ մտնելու դեպքերը շատացել են»,- նշել է արդարադատության նախարարը։

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներին ու դրանց վերանորոգման աշխատանքներին, նախարարը հայտնեց, որ գրեթե բոլոր հիմնարկներում վերանորոգման աշխատանքներ արվել են։ Ավելի դանդաղ տեմպով այդ աշխատանքներն «Արթիկ» ՔԿՀ-ում են իրականացվել, բայց դա չի նշանակում, որ այնտեղ մյուս տարվա ընթացքում այդ աշխատանքները չեն իրականացվի։

«Մենք ընդհանուր թվով 170-ից ավելի օբյեկտում վերանորոգման աշխատանքներ ենք իրականացրել. մոտ 70 խուց և կացարան են վերանորոգվել, կարճատև ու երկարատև տեսակցությունների 10 սենյակ, 20-ից ավելի լոգարան է վերանորոգվել։ Վերանորոգման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և այդ աշխատանքներում ներգրավվում են պատիժ կրող անձինք, որոնք դրանք իրականացնում են որպես աշխատանք, ինչը բալային համակարգի համատեքստում դրական ազդեցություն է ունենում նրանց համար։

Խոսքը պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ զեկույցների կազմման մասին է»,- ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30