Skip to main content

Այսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է | Ինքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան | Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» | Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» | Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում | Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը, կա 8 զոհ, 3 վիրավոր | Օգնենք փրկել Արթուրի կյանքը. կինոռեժիսորի մոտ ախտորոշվել է քաղցկեղ | Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան» | Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից. Զաքարյան | Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալ թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին. ԿԳՄՍՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք երբևէ շփման մեջ եղե՞լ եք ադրբեջանից ձեր գործընկերոջ հետ․ Ղազայանը՝ Գալյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս մահից հետո մորս նպատակը եղել է այս տունը վերածել Աշոտ Նավասարդյանի թանգարանի. Անուշ Նավասարդյան | ՈՒՂԻՂ. Քարտեզագրվում է անկախական Աշոտ Նավասարդյանի ուղին

Լրահոս

Այսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ

Այսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս: Այս մասին Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ հղված ուղերձում հայտնել են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

«Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է:

Ի խորոց սրտի շնորհավորում ենք Վեհափառ Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, անսասանություն ու անսպառ եռանդ հովվապետական սրբազան առաքելության մեջ։

Այսօր, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս՝ ամուր մնալու մեր հավատքի մեջ, համախմբվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և անաղարտ պահելու քրիստոնեական այն արժեքները, որոնցով մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ կրթել ու դաստիարակել է իր զավակներին։

Աղոթում ենք առ Աստված, որ Ամենակալ Տերը Հայոց Հայրապետին մշտապես պահի Իր բարեզարդ շնորհների մեջ, որպեսզի դեռ երկար տարիներ, իբրև քաջ և բարի հովիվ, առաջնորդի մեր հավատավոր ժողովրդին Տիրոջ ճանապարհով՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն հայրենի մեր երկրի»,- նշվում է ուղերձում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև