Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը, կա 8 զոհ, 3 վիրավոր, հայտնում է shamshyan. com-ը։
Ողբերգական վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
















































