Skip to main content

Այսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է | Ինքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան | Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» | Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» | Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում | Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը, կա 8 զոհ, 3 վիրավոր | Օգնենք փրկել Արթուրի կյանքը. կինոռեժիսորի մոտ ախտորոշվել է քաղցկեղ | Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան» | Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից. Զաքարյան | Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալ թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին. ԿԳՄՍՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք երբևէ շփման մեջ եղե՞լ եք ադրբեջանից ձեր գործընկերոջ հետ․ Ղազայանը՝ Գալյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս մահից հետո մորս նպատակը եղել է այս տունը վերածել Աշոտ Նավասարդյանի թանգարանի. Անուշ Նավասարդյան | ՈՒՂԻՂ. Քարտեզագրվում է անկախական Աշոտ Նավասարդյանի ուղին

Լրահոս

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել հայկական տուն, ծեծի ենթարկել կնոջը, իսկ ոստիկանությունը չէր կարողացել ժամանակին կանխել տեղի ունենալիքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը հնարավոր է անցկացվի փակ ձևաչափով՝ հաշվի առնելով Ազգային անվտանգության ծառայության հետ կապված հարցերը։ Ակնկալվում է, որ պատգամավորները փակ նիստի ընթացքում հարցեր կուղղեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ դեպքի մանրամասները պարզելու և տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ ստանալու նպատակով։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ավելի վաղ առաջարկել էր Շաքիի դեպքի առնչությամբ ԱԺ որոշման նախագիծ ընդունել։ Հարցի շուրջ երկար քննարկումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը խոստացել էր հանդիպում կազմակերպել իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ոստիկանության մասնակցությամբ։

Նպատակն էր հասկանալ, թե ինչու է հնարավոր դարձել, որ ադրբեջանցի զինված անձը ներխուժի հայկական տուն, բռնություն գործադրի կնոջ նկատմամբ, և ինչու ոստիկանությունը չի կարողացել կանխել տեղի ունեցածը։

Այժմ, ըստ մեր տեղեկությունների, հարցը տեղափոխվում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման դաշտ։ Սակայն ուշագրավ է, որ քննարկումը կարող է անցկացվել փակ դռների հետևում։ Սա նշանակում է, որ պատգամավորները հնարավորություն կունենան իրավապահներից պահանջել պարզաբանումներ, բայց հանրությունը, հնարավոր է, չկարողանա ամբողջությամբ տեղեկանալ դրանց բովանդակությանը։

Շաքիի դեպքի շուրջ դեռևս բազմաթիվ հարցեր կան։ Հինգշաբթի օրվա քննարկումը պետք է ցույց տա՝ իրավապահները որքանով են պատրաստ պատասխանատվություն ստանձնել տեղի ունեցածի համար, և արդյոք պատգամավորներին կհաջողվի ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք մինչ այժմ մնացել են անպատասխան»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև