Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանցուց լավ կուրկուտ պատրաստող չկա. խոհարարը բացահայտում է պապերի բաղադրատոմսը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրկուտի ավանդական փառատոն Կապանում. հասույթով անապահով ընտանիքի տուն կտան | Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն | ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով | Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ դեմ սև փիառ են անում, բայց չի աշխատելու. Գևորգ Փարսյան | Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան | Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը. Փաշինյան | 20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան | Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ | Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին | Այս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյան | «Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան

Լրահոս

Սամվել Կարապետյանի հերթական ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Մանե Թանդիլյան

Սամվել Կարապետյանի հերթական ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների շղթայի մի մասն է կազմում, որի նպատակը մեկն է՝ ճնշել, լռեցնել ընդդիմությանը՝ իշխանության ադրբեջանահաճո քաղաքականությունը շարունակելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

«Դրանից անդին սա վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը հենված է բացառապես ուժային կառույցների, մարդկանց վախերի մանիպուլյացիայի և վարչական ապարատի լծակների վրա։ Բայց այդ ռեսուրսն անսահմանափակ չէ։ Դա քաջ գիտակցում է նաև Փաշինյանը, և այս վարքագիծը հենց դրա գիտակցման ապացույցն է՝ իշխանությունը կորցնելու վախի ցայտնոտ։

Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը, իսկ հետագա իրավական գործընթացը տանելու է փակուղի՝ անհիմն մեղադրանքների պատճառով։

Ժողովրդավարության հաստատումը Հայաստանում այլընտրանք չունի, և միայն ժողովրդի կողմից ազատ կամահայտնության միջոցով ընտրված լեգիտիմ իշխանությունը հնարավորություն կունենա դիմակայելու առկա մարտահրավերներին»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև