Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն: Ճեպազրույցի ժամանակ ասել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարաը Միրզոյանը։
«Երբ որ կառավարությունը բերում է սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է խորհրդարանական ընտրություն: Դա իմ իմացած քաղաքագիտական դասագրքային օրինակն է»,- նշել է նա:
«Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի կառավարություն բերի Սահմանադրության նախագիծ, դա չանցնի, դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն։ Կապրենք, կտեսնենք»,- ասել է նա։

















































