Skip to main content

ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կապ ունի Ալիևը Սամվել Կարապետյանի կալանքի հետ | Այս պահին չունենք այլընտրանք, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գանք. ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան | Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը կալանավորվեց | Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով | Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան | Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը | 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել | Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է

Լրահոս

Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով։
Երեկ կայացած դատական նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը փաստարկված կերպով հերքեց առաջադրված մեղադրանքները՝ ներկայացնելով դրանց բացարձակ անհիմն լինելը։ Որևէ հիմնավոր պատճառ չկա Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար։
Սակայն այսօրվա Հայաստանում, երբ արդարադատությունն ընտրովի է, կայացվում են նման որոշումներ։
Այնուամենայնիվ, ինչպես երեկ դատական նիստի ընթացքում ասաց անձամբ Գագիկ Ծառուկյանը՝ «Սա էլ կանցնի, կյանքն ամեն ինչ իր տեղը կգցի»։
Մենք համոզված ենք, որ այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել, իսկ ճշմարտությունն ու արդարությունը վաղ թե ուշ իրենց տեղը կգտնեն։ Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի կամ հայեցողական, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան։
Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի։
Facebook
Twitter

Կարդացեք նաև