Skip to main content

Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն | Դավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնում | Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան | ՀՀ-ն Սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն. Փաշինյանի ամբողջական ելույթը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին | «Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել է | Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ | Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան | Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը | Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին | Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյուն | Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh | Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» | Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան | Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը

Լրահոս

ՀՀ-ն Սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն. Փաշինյանի ամբողջական ելույթը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի առաջին աշխատանքային օրվա պաշտոնական մեկնարկին։

Վարչապետը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին և ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետության մասին է. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն այն մասին է, որ պետությունն ամենակարևոր բանն է, որ մենք՝ որպես ժողովուրդ, կարող ենք ունենալ։ Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր ջանքերը, գործողությունները,  նպատակներն ու պատկերացումները կապված են և կապված պետք է լինեն պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, նրա շահերի, հարատևության տեսլականի հետ»։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է  պետության հարատևության տեսլականը՝ պետությունը պետք է զարգացնել և  դարձնել իր քաղաքացիների համար անվտանգության, բարեկեցության, ազատության գործիք, որը պետք է փոխանցել սերնդեսերունդ։

Երկրի ղեկավարը, անդրադառնալով գաղափարախոսության վերաբերյալ քննադատություններին, ընդգծել է. «Միշտ լսում ենք այդ քննադատությունները և փորձում ենք արձագանքել դրանց՝ այն համարելով նաև կարևոր փորձություն հենց Իրական Հայաստանի գաղափարախոսության համար։ Եթե գաղափարախոսությունը պատրաստ է և կարող է պատասխանել հարցերին, նշանակում է այն կենսունակ է, իսկ եթե կան հարցեր, որոնց չի կարող պատասխանել և առաջիկայում այդ հարցերը չեն ձևավորվի, չեն ձևակերպվի՝ նշանակում է գաղափարախոսության կենսունակության հետ կապված ինչ-որ խնդիր կա»։

Ինչ վերաբերում է այն  քննադատությանը, որի համաձայն գաղափարախոսության նպատակն է նենգափոխել մեր ինքնությունը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ոչ միայն համաձայն չենք այդ ձևակերպման հետ,  այլև ընդհակառակը՝ համոզված ենք, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու մասին է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է՝ մեր պետությունը մեր ինքնությունն է և ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»։

Վարչապետի դիտարկմամբ՝ մենք պետք է մեր պետությունը ընկալենք որպես հայրենիք և հայրենիք համարենք մեր պետությունը։ Ըստ նրա՝ սա է լավագույն մոդելը, որը մեզ կառաջնորդի դեպի լավագույն պետություն։ Երկրի ղեկավարի խոսքով՝  Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենվում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, որը 29 743 քառակուսի կիլոմետր է։

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին. «Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն։  Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն է առաջարկում սփյուռքին՝ որպես հայրենիք, որը պետություն է՝ իր բոլոր ատրիբուտներով։ Այդ հայրենիքը սփյուռքին առաջարկում է սեր, բայց նաև հարգանք, հարգանք, բայց նաև սեր։ Եվ այս է պատճառը, որ մենք ասում ենք՝ քաղաքացին պետք է սիրի հայրենիքը, քաղաքացին պետք է սիրի պետությունը, պետությունը պետք է սիրի քաղաքացուն։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները, և ես ուրախ եմ արձանագրել, որ մենք վերջին տարիներին ձևավորել ենք և ձևավորում ենք նոր ինստիտուտ՝ ունենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Եվ ինչպես գիտեք, նաև մենք արդեն համայնքներում ունենք տասնյակից ավելի Սփյուռքի գործերի հանձնակատարներ, որոնց մենք ընկալում ենք և որոնց գործառույթն է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ սփյուռքի հետ հարաբերություններում և սփյուռքի ուղերձները բերել Հայաստանի Հանրապետություն։ Եվ ես համոզված եմ, որ սա այն համակարգն է, որը ճշգրտորեն արտահայտում է հայրենիք-պետություն հարաբերությունները։ Բարի գալուստ Հայաստանի Հանրապետություն»։

Կառավարության ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-8-ն անցկացվող գագաթնաժողովին մասնակցում է 800 ներկայացուցիչ, որից 600-ը՝ սփյուռքից, իսկ 200-ը՝ Հայաստանից։ Գագաթնաժողովը միտված է Հայաստան–սփյուռք հարաբերությունների օրակարգային առանցքային հարցերի քննարկմանը, Հայաստանի և սփյուռքի միջև բազմակողմ համագործակցության ընդլայնմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի զարգացման գործընթացներում, ինչպես նաև ՀՀ պետական առաջնահերթություններին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ Քառօրյա գագաթնաժողովի օրակարգում ներառված են պանելային, կլոր-սեղան և շրջանաձև քննարկումներ, Համաշխարհային հայկական էքսպո և բանախոսություններ՝ ժողովրդավարությանը, անվտանգությանը, կրթությանը, գիտությանը, արհեստական բանականությանը, ներդրումներին, բարեգործությանը, մշակույթին և մի շարք այլ ոլորտներին առնչվող։

Facebook
Twitter

Կարդացեք նաև