Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

ՌԴ-ի 100 միլիարդավոր եվրոյի սառեցված ակտիվները ԵՄ-ն կարող է փոխանցել Ուկրաինային․ Bloomberg

ԵՄ-ն ուսումնասիրում է ռուսական 100 միլիարդավոր եվրոյի սառեցված ակտիվների մի մասն Ուկրաինային փոխանցելու տարբերակը, որը հնարավոր կլիներ օգտագործել ռուսական ագրեսիայից հետո երկրի վերականգնման համար։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լրատվամիջոցը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին, նշում է, որ այդ հարցն արդեն գտնվում է վաղ մշակման փուլում փորձագետների, այդ թվում՝ միջազգային իրավունքի մասնագետների մասնակցությամբ։
«Գնահատականը՝ արդյո՞ք հնարավոր է ակտիվների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերել և ինչպես դա անել, չափազանց բարդ է և հղի է իրավական հետևանքներով»,- գրում է Bloomberg-ը։
Աղբյուրի տվյալներով՝ արդյունքում կարող է բռնագրավվել ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվների առնվազն մի մասը՝ մոտ 300 միլիարդ եվրոյի չափով, որոնք սառեցվել են ԵՄ-ում, ԱՄՆ-ում և դաշնակից երկրներում Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումից հետո։ Սակայն մինչ այժմ Բայդենի վարչակազմը չի շտապել դիտարկել այդ քայլը՝ մտավախությամբ, որ նման նախադեպից հետո այլ երկրների Կենտրոնական բանկերը կարող են ձեռնպահ մնալ իրենց ակտիվներն ԱՄՆ-ում տեղակայելուց։
Չնայած դրան, դեռևս մայիսին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նշել էր, որ թեև այնպիսի քայլ, ինչպիսին է ակտիվների բռնագրավումը, «ԱՄՆ-ում օրենսդրության տեսանկյունից անթույլատրելի է», այնուամենայնիվ, «դա շատ բնական կլիներ՝ հաշվի առնելով Ուկրաինայում հսկայական ավերածությունները և վերականգնողական աշխատանքների հսկայական արժեքը»։
Արդարադատության հարցերով եվրոպական հանձնակատար Դիդիե Ռեյնդերսն իր հերթին առաջարկել է սառեցված ակտիվները պահել որպես երաշխիք, քանի դեռ Ռուսաստանը չի համաձայնել կամավոր մասնակցել Ուկրաինայի վերակառուցմանը։ Այս տարվա մայիսի դրությամբ՝ ԵՄ երկրներում սառեցվել է Ռուսաստանի բանկի մոտ 23 մլրդ եվրո ակտիվ։ Այնուամենայնիվ, այդ ակտիվների բռնագրավումը կարող է ունենալ ամենալուրջ հետևանքները, և ԵՄ որոշ երկրներ կարող են վարանել դա անել։ Այլ հարց է, որ դրա հիմքում կարող է լինել հուսալի օրենսդրական բազա, այդ դեպքում հազիվ թե ԵՄ-ում որևէ մեկը դեմ լինի, որ այդ միջոցներն օգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի գնահատականներով՝ երկրի ենթակառուցվածքների վերականգնումը կարժենա 750 մլրդ դոլար։ Զուգահեռաբար, ըստ Bloomberg-ի, ԵՄ-ն դիտարկում է պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների ակտիվների բռնագրավման հնարավորությունը՝ ընդլայնելով հանցագործությունների ցանկը, որն արդեն ներառում է փողերի լվացում և կոռուպցիա։
Ներկայում ԵՄ տարբեր երկրներում սառեցվել է պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց 17,5 մլրդ դոլարի արժողությամբ ակտիվ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև