Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ես չեմ հավատում, որ մինչեւ տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիր. Արթուր Վանեցյան

Իշխանությունը 2021-ին կարողացավ վերարտադրվել նաեւ այդ խաղաղության օրակարգը առաջ մղելով. Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները մի քանի անգամ ԱԺ ամբիոնից, հարցազրույցներում ասաց, որ խաղաղության օրակարգը ձախողված է, ասաց՝ այո, բերելու ենք խաղաղություն, բայց ի՞նչ գնով: Այս մասին, այսօր Ազատության հրպարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ես չեմ հավատում, որ մինչեւ տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ, որովհետեւ ստացված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ինքը այլ խոստումներ է տվել տարբեր տեղերում եւ տեսնում է, որ չի կարողանում նաեւ Հայաստանի, Արցախի ներսում իր խոստումները ի կատար ածել: Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են իր իշխանությունը պահելուն: Ինքը հասկանում է, որ եթե ինքը գնա կտրուկ քայլերի, որը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից, ինքը կարող է կորցնել իշխանությունը: Ուստի, կարծում եմ՝ հերթական անգամ խաբելով, ինչպես ինքն է ասում՝ գժի տեղ դնելով, կփորձի հետաձգել դա»:

Նա նաեւ ընդգծեց, որ պետք է օր առաջ լուծվի Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրը, պետք է վերականգնվի մեր անվտանգային համակարգը եւ պետք է կարողանանք նորմալ դիրքերից բանակցել:

Նա անդրադարձավ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական եւ արեւմտյան տարբերակներին՝ նշելով. «Պաշտոնապես որեւէ բան մենք չենք տեսել, որեւէ փաստաթուղթ չենք տեսել, կարող ենք խոսել մամուլում հայտնված առաջարկների մասին: Ըստ դրանց, կա միացյալ Արեւմուտքի կողմից առաջարկ, որն ուղիղ ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական տարբերակն ասում է, որ Արցախի հարցը պետք է հետաձգվի, ստատուս-քվոն պահպանվի, հտագայում այս հարցը լուծվի: Ես կողմնակից եմ, որ Արցախը մնա գոնե այս իրավիճակում, մինչեւ կունենանք հետագայում հնարավորություն Արցախի կարգավիճակը լուծելու»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031