Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

88-րդ ամուսնությունը. Անբարոյականություն անելու փոխարեն ավելի լավ է՝ ամուսնանամ

Ինդոնեզիայի 61-ամյա բնակիչը, որը հայտնի է Կաան անունով, պատրաստվում է 88-րդ անգամ ամուսնանալ:

Ինչպես գրում է Oddity Central-ը, Արևմտյան Ճավայում բնակվող ֆերմերն ունի կյանքի հետաքրքիր պատմություն: Նրա պնդմամբ՝ ինքն ամուսնացած է եղել 87 անգամ, իսկ այժմ նախապատրաստվում է հերթական ամուսնությանը: Ի դեպ, հարսնացուն իր նախկին կանանցից մեկն է:

Ինդոնեզացին պնդում է, որ առաջին անգամ ամուսնացել է 14 տարեկանում իրենից երկու տարով մեծ աղջկա հետ։ Նրանց ամուսնությունը տևել է ընդամենը 2 տարի, բայց դա չի խանգարել նրան նոր կին գտնել, այնուհետև մեկ ուրիշին և այդպես շարունակ: Հարցին, թե ինչու է նա շարունակում ամուսնանալ յուրաքանչյուր նոր կնոջ հետ, որն իրեն դուր է գալիս, Կաանն ասել է, որ հարգում է կանանց և չի ցանկանում, որ նրանք իրենց վատ զգան: Այսպիսով, եթե նույնիսկ հարաբերությունները տևում են ընդամենը մեկ ամիս կամ նույնիսկ մեկ շաբաթ, նա միշտ ամուսնանում է իրեն հանդիպած կանանց հետ:

«Պատճառն այն է, որ չէի ուզում խաղալ կանանց զգացմունքների հետ: Անբարոյականություն անելու փոխարեն ավելի լավ է՝ ամուսնանամ», — պատմել է տղամարդը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 87 ամուսնությունից միայն 40-ն է գրանցվել կրոնական հարցերի գրասենյակում, իսկ մյուսները կնքվել են ավանդական հարսանիքներով։ Հատկանշական է, որ ամեն անգամ, երբ Կաանը նորից էր ամուսնանում, նա չէր բաժանվում նախորդ կանանցից: Քանի որ 46 կանանցից մի քանիսը, որոնց հետ նա ամուսնացել էր, չէին ցանկանում ամուսնալուծվել, նա, այնուամենայնիվ, նորից էր ամուսնանում, ինչի հետևանքով կյանքի որոշ փուլերում Կաանը միաժամանակ 2 կամ ավելի կին է ունեցել:

Կաանի ամենաերկար ամուսնությունը տևել է 14 տարի, բայց նրա մյուս ամուսնությունների մեծ մասը կարճ էին. որոշները ընդամենը մեկ կամ երկու ամիս են տևել, իսկ մեկը՝ մի շաբաթ:

Ինդոնեզացին ամուսնացել է 87 անգամ, բայց միայն 46 կնոջ հետ, քանի որ նրանցից ոմանց հետ ամուսնացել է երեք-չորս անգամ։ Փաստորեն, նրա հաջորդ՝ 88-րդ հարսանիքը, լինելու է 86-րդ ամուսնությունից իր նախկին կնոջ հետ։

«Չնայած մենք երկար ժամանակ է, ինչ բաժանվել ենք, մեր միջև սերը դեռ ուժեղ է», — ասել է Կաանը՝ հավելելով, որ իրենց նախորդ ամուսնությունը տևել է ընդամենը 4 ամիս:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031