Skip to main content

Եվրամիության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին | «Արթիկ» ՔԿՀ-ում օգոստոսի 14-ից հացադուլի մեջ գտնվող «Սև Հովազ» ջոկատի անդամը բժշակական զննության չի ենթարկվում, ՄԻՊ գրասենյակից այցելող ևս չկա․ ահազանգ | «Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպից | Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ | Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին հրավիրել է COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին | ՄԻՊ-ը կարևորում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությունը․ հանդիպում է եղել | Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը | Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՄ անդամակցությունից՝ առանց հրաժարվելու ԵԱՏՄ-ում իր առավելություններից. Զախարովա | Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ | Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ | Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան | Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

Լրահոս

ԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցություն (ֆոտո)

Արդեն 13-րդ անգամ «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարևոր հաստատություններին: 13 տարիների ընթացքում Մատենադարանը հյուրընկալել է  ավելի քան 130 միջազգային կառույց, հարյուրավոր մասնագետների, հաստատել նոր գործնական կապեր: Մատենադարանը, ըստ էության, Հայաստանում գրավոր ժառանգության վերականգնման միակ պրոֆեսիոնալ կենտրոնն է և լավագույններից տարածաշրջանում: Բաժինն իր գոյության ավելի քան 60 տարիների ընթացքում կուտակել է հսկայական մասնագիտական փորձ՝ վերականգնելով հազարավոր ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր ոչ միայն սեփական հավաքածուներից, այլև Հայաստանի մյուս թանգարաններից ու գրադարաններից։ ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով մշակութային ժառանգության պահպանման իր առաքելությանը, ֆինանսավորել է Մատենադարանի նոր կենսաքիմիական լաբորատորիան: Լաբորատորիայի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի շրջանակներում, որը ևս ֆինանսավորվել է ԱրարատԲանկի կողմից։ Սեմինարը կանցկացվի հոկտեմբերի 9-12-ը: Արա Խզմալյանը նշում է․ «ԱրարատԲանկի աջակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Մատենադարանի համար՝ ընդլայնելով գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման հնարավորությունները: Այս նախաձեռնությունը համահունչ է Մատենադարանի զարգացման նոր ռազմավարությանը, որը նպատակ ունի ընդլայնել հաստատության դերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում՝ ներառելով աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնները»։ «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Մատենադարանի ղեկավարությանը։ Այս ազնվագույն գործին առնչվելու հնարավորությունը մեզ համար անգնահատելի է։ Այսօր ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կշարունակենք մնալ ձեր հավատարիմ գործընկերների շարքում։ Անձամբ ես մեծ կարևորություն եմ տալիս ձեռագրերի պահպանմանը։ Ուսանողական տարիներիս, որպես արևելագետ պատիվ եմ ունեցել Մատենադարանում ուսումնասիրել արաբական ձեռագրերը։ Այդ փորձառությունը ինձ ավելի խորը գիտակցություն է տվել մեր մշակութային ժառանգության կարևորության մասին։ Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև համագործակցությունը ոչ միայն ներդրում է հայ մշակույթի պահպանման գործում, այլև հնարավորություն է տալիս մասնակից լինել համաշխարհային նշանակության գիտական առաջընթացին։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք նպաստել այս կարևորագույն առաքելությանը և վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կծառայի ապագա սերունդներին», — նշել է ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։ ԱրարատԲանկի ներդրումը Մատենադարանի կենսաքիմիական լաբորատորիայում նշանակալի քայլ է դեպի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և հետազոտման նոր հորիզոններ:

DSC02106.JPG (203 KB)

DSC02292.JPG (234 KB)

DSC02457.JPG (224 KB)

DSC02528.JPG (227 KB)

Գլխավոր 3.JPG (235 KB)

Գլխավոր 4.JPG (238 KB)

Facebook
Twitter

Կարդացեք նաև