Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Սպարապետը ասաց՝ Քոչարյանին բերեք, հետո «ցար ի բոգ» դարձավ. Սասուն Միքայելյան

Սպարապետը ասաց՝ Քոչարյանին բերեք, հետո «ցար ի բոգ» դարձավ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Ես արդեն 38 տարի քաղաքականության մեջ եմ, արցախյան ազատամարտից սկսած մինչև այսօր, 1993 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին հրավիրեց Հայաստան, այնուհետև 1996 թվականին երկու խոշոր գերատեսչություններ միացրեց իրար՝ ազգային անվտանգությունը և ներքին գործերը, նախարար էլ նշանակեց Սերժ Սարգսյանին։

Ուզում եմ բոլորս իմանանք, մարդիկ կան, որ քաջատեղյակ չեն, թե ով է Ռոբերտ Քոչարյանին բերել ՀՀ, բառացի ասում եմ սպարապետի խոսքերով, որ ինձ է ասել, խոսել ենք, Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է գնա՝ Ռոբերտ Քոչարյանին բեր, ասում է գնացի առաջին անգամ, չեկավ, երկրորդ անգամ ասեց՝ նորից պիտի գնաս բերես, բերեց և 1997 թվականին նշանակեց վարչապետ, և այդ ժամանակահատվածում երկուսը միացան իրար ու Լևոն Տեր-Պետրոսյանին դուրս բերեցին խաղից։

Իսկ արդեն հոկտեմբերի 27-ին այս դահլիճում գնդակահարվեց Ազգային ժողովի նախագահը, Կառավարության նախագահը, վարչապետը, և 2 փոխխոսնակները: Ի՞նչ է կատարվել այդ ժամանակ ԱԺ-ում, ես ուզում եմ դուք խորապես իմանաք, դա ո՞վ կարող է մոռանալ, ինչի՞ համար եմ այս ամենը ասում, այդ պահին մեր սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում, ոչ Ազգային ժողովն էր գործում, ոչ Կառավարությունը, մնացել էր մի հատ «ցար ի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան, մենակ ինքը: Եթե մեկ փոխխոսնակ կենդանի մնար, մեր սահմանադրությամբ ազգային ժողովում նիստ կհրավիրվեր, այնպես որ սպանությունները եղել են քաղաքական»,- նշել է Միքայելյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև