Skip to main content

Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի | Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց | Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո | Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը | Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը | Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել

Լրահոս

Հայաստանի գրողների միության մրցանակակիրների անունները հայտնի են

Հայաստանի գրողների միության շենքի սեփականության շուրջ դատական գործերը շարունակվում են: Գրողների միությունը, որի անդամ են եղել բազմաթիվ հայ մեծ գրողներ՝ Չարենց, Իսահակյան, Բակունց և այլք, իրավական առումով շենքի սեփականատերն է, մինչդեռ կառավարությունը փորձում է այն «վերցնել»: Չնայած դատական քաշքշուքին, միությունը շարունակում է իր բնականոն ընթացքը: Արդեն 3 տարի է «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության աջակցությամբ կազմակերպվում է մրցանակաբաշխություն, որտեղ գրողներն իրենց ստեղծագործություններն ուղարկում են անանուն, ինչը թույլ է տալիս ավելի օբյեկտիվ դատել, իսկ վերջում տրվում է նաև դրամական պարգև: Յուրաքանչյուր անվանակարգ ունի 3 մրցանակային և մեկ խրախուսական տեղ: 7 հոգանոց հանձնախումբը կազմված է հայտնի գրականագետներից ու գիտնականներից: Եվ անանուն ձևաչափի շնորհիվ երբեմն կարող է որևէ ճանաչված գրող անգամ չարժանանալ մրցանակի՝ հաշվի առնելով, որ միշտ չէ, որ տաղանդավորի գրողների բոլոր գործերը կարող են լինել գեղարվեստական արժանիքներով լի: «Արձակ» անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Նորեկ Գասպարյանը, «Դրամատուրգիա» մրցանակին արժանացավ հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը, որի նույն պիեսն միջազգային մրցույթում ևս արժանացել էր առաջին մրցանակի, «Պոեզիա» անվանակարգում՝ Վարդ Արծափեն, իսկ «Մանկագրությունը»՝ Ռոլանդ Շառոյանը: Ուրախալի էր, որ այս անգամ մրցանակակիրների մեջ կային նաև երիտասարդ կամ արդեն միջին սերունդ մտնող գրողներ, այլապես գրողների միության այս վերջին շրջանում նկատելի էր, որ մրցանակակիրների 95 տոկոսը 70-ից բարձր գրողներ են: Օրինակ՝ «Արձակ»-ի 2-րդ տեղի մրցանակին արժանացավ վերջերս գրողների միության անդամ դարձած երիտասարդ արձակագիր Հասմիկ Կարապետյանը, մեկ այլ մրցանակի արժանացավ արցախցի երիտասարդ բանաստեղծուհի Հերմինե Ավագյանը: Նշենք, որ այս մրցանակաբաշխության կանոններից մեկը ազգայինի կարևորումն է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև