Skip to main content

Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում | Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է | Եթե Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի ճանապարհի կրկնություն, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին․ Սուրենյանց | «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին | Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա․ Աբրահամյան | Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց | Իմ գենը հայկական է, վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն արձագանքել է Փաշինյանի սպառնալիքներին | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, բայց «բա խի՞ Սերժին չեն նստցնում» վնգստալը բարո չէ, քաղաքական չէ և տմարդի է. Արմեն Աշոտյան | Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ ՄԻՊ-ը զորամաս է այցելել | Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան | Հայոց Հայրապետը մեղադրյալի աթոռին է․ վա՛յ ու հազար ամո՛թ ինձ, քեզ ու ամենքիս, որ հանդուրժում եմք այս մղձավանջը․ Տեր Սեբեոս | Մինսկի և Ջրվեժի 10-րդ փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | Իմ տղան այդ որակի տղա չէ, թող քննությունը պարզի. Հովիկ Աբրահամյանը՝ որդու կալանավորման մասին | 36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է

Լրահոս

Եթե Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի ճանապարհի կրկնություն, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին․ Սուրենյանց

Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի անցած ճանապարհի կրկնություն՝ պետության վերածում մեծ տերությունների հակամարտության թատերաբեմի, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին։

Գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա․

«Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է ԵՄ-ի հետ կապերի սերտացման ուղով, և Ուկրաինան պատրաստ է օգնություն ցուցաբերել իր հնարավորությունների սահմաններում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Սա, թերևս, այն դեպքերից է, երբ պետք է ցանկանալ, որ Զելենսկին հնարավորինս քիչ «օգնի» Հայաստանին և, առհասարակ, մեր երկիրը չդիտարկի ուկրաինական փորձի տարածման հերթական հասցե։

ԵՄ-ի հետ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, եվրոպական շուկաների հասանելիությունը, ներդրումները, տեխնոլոգիական համագործակցությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են և պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Խնդիրը ուկրաինական մոդելն է։

Այդ մոդելի գլխավոր վտանգն աշխարհաքաղաքական կոշտ ընտրության տրամաբանությունն է, որի պայմաններում պետությունը հայտնվում է մեծ տերությունների հակամարտության թիրախում։

Ուկրաինայի դեպքում դրա հետևանքները ողբերգական են՝ պատերազմ, մարդկային ահռելի կորուստներ, ավերված քաղաքներ, միլիոնավոր տեղահանվածներ և մեծ  կախվածություն՝ արտաքին աջակցությունից:

Հայաստանն իրավունք չունի կրկնելու այդ ճանապարհը։

Առավել ևս, որ մեր մեկնարկային պայմաններն անհամեմատ ավելի խոցելի են։

Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ ժողովրդագրական, տնտեսական և ռազմական ռեսուրսներով, բարդ անվտանգային միջավայրով, Թուրքիայի ու Ադրբեջանի անմիջական հարևանությամբ։ Նման պայմաններում Հայաստանը աշխարհաքաղաքական դիմակայության նոր հարթակի վերածելը պետականության համար չափազանց վտանգավոր արկածախնդրություն է:

Հետևաբար, Հայաստանի իրական ընտրությունը «Ռուսաստան, թե Եվրոպա» պարզունակ երկընտրանքը չէ։

Պետական շահը պահանջում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ առանց քանդելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնցից այսօր կախված են Հայաստանի տնտեսության, էներգետիկայի ու անվտանգության կարևոր բաղադրիչներ։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մեջ գնալով ավելի տեսանելի է դառնում հենց բևեռացման վտանգավոր տրամաբանությունը։

Հայաստանը եվրոպական ինտեգրման ճանապարհին առաջ շարժվելու հայտ է ներկայացնում՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ և պահպանելով Ռուսաստանից տնտեսական մեծ կախվածությունը։

Նման իրավիճակը պահանջում է չափազանց զգույշ և հաշվարկված քաղաքականություն։

Այս համատեքստում Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ։

Ուկրաինայի ողբերգական փորձը Հայաստանի համար ընդօրինակման օրինակ չէ։ Այն նախազգուշացում է, թե ինչպիսի ծանր հետևանքների կարող է հանգեցնել պետության հայտնվելը խոշոր աշխարհաքաղաքական հակամարտության կիզակետում։

Հայաստանի եվրոպական հեռանկարի մասին կարելի է և պետք է քննարկել։ Պետք է զարգացնել հարաբերությունները Բրյուսելի հետ, իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ, ներգրավել ներդրումներ ու տեխնոլոգիաներ, ընդլայնել Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։ Բայց այդ ամենը չպետք է Հայաստանը վերածի արևմտյան էլիտաների հակառուսական քաղաքականության ֆորպոստի:

Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի անցած ճանապարհի կրկնություն՝ պետության վերածում մեծ տերությունների հակամարտության թատերաբեմի, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև