Հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի, ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Ռոբերտ Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, նրան երկու ամսով կալանավորելու միջնորդությունը շարունակվել էր քննվել առանց նրա՝ լրագրողներին ասել էր Լևոն Քոչարյանը: Այժմ Քոչարյանը հիվանդանոցում է:


















































