Skip to main content

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Լրահոս

Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ

Մենք վճռականորեն դատապարտում ենք օգոստոսի 27-ի ցերեկը անհայտ անձանց կողմից Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանական Հանրապետության դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված սադրիչ բնույթի պատկերների տեղադրումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

«Չի բացառվում, որ այս անընդունելի սադրանքը, բացի ադրբեջանա-ռուսական հարաբերությունները արհեստականորեն սրելու ձգտումից, Ադրբեջանի դեմ ուղղված կեղտոտ և միակողմանի արշավի բաղկացուցիչ մասն է, որը վերջին շրջանում վարում են մի շարք ռուսական մեդիառեսուրսներ։

Ադրբեջանական կողմը կոչ է անում Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին պատշաճ իրավական գնահատական տալ նման սադրիչ գործողություններին, ապահովել միջադեպի համակողմանի հետաքննություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։

Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը լիովին կկատարի Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան իր պարտավորությունները՝ Ադրբեջանական Հանրապետության դեսպանության և նրա աշխատակիցների անվտանգության պատշաճ մակարդակն ապահովելու, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությանը խոչընդոտելու ընդունակ ցանկացած սադրիչ գործողություն կանխելու ուղղությամբ»,- հայտնում են ԱԳՆ-ից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև