Skip to main content

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում, սակայն, վստահ ենք, որ ամուր հավատով և միասնականությամբ կարող կլինենք հաղթահարել կյանքի բոլոր նեղությունները․ Վեհափառ Հայրապետ | Միլիարդներով uպառազինություն, ռшզմական ենթակառուցվածքներ հանձնած իշխանությունը նախորդ կառավարությունների շրջանի վառելիքի որակից կամ փամփnւշտից է խոսում. Տիգրան Աբրահամյան | Ճամբարակի դեպքին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել, նրանք հակագազերով չեն վազել. ՊՆ | Պապիկյանը՝ կրկին դիրքերում | Հանեք ներքաղաքական շոուները, «նախկին-ներկա» անվերջ վեճերը, տակը մնում է շատ պարզ ու ծանր պատկեր՝ Հայաստանը շարունակում է զիջել, բզկտվել ու կտոր-կտոր հանձնվել. Շիրազ Խաչատրյան | Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ» | ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ» | Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ․ «Հրապարակ» | Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցն ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի․ «Հրապարակ» | Եթե պրոցեսներ խորհրդարանական ընդդիմությունը չի ուզում գեներացնի, ապա պետք է արտախորհրդարանական ուժերն անեն, ակտիվ քաղաքացիական խմբերը.Անի Գևորգյան | ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի | Պարոնա՛յք, էդքան մի՛ փորփրեք իրար կենսագրությունները, վերջում բոլորդ էլ ինչ-որ տեղ հայտնվելու եք Հանրապետականում․ Տաթև Թադևոսյան | Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով | Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է | Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հանդիպում է ունեցել Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետի տեղակալ Ռոբերտ Թաֆանկեջյանի հետ

Լրահոս

Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում կարծես թե որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ամենաքաղաքականացված ու սուր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Իշխանական որոշ շրջանակներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ղազարյանի հարցը լուծված է համարում ոչ թե քաղաքական, այլ դատական ճանապարհով։

Բանն այն է, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական վերդիկտ։ Օգոստոսի 6-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դատարանը Ղազարյանին մեղավոր է ճանաչել Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ հրապարակումների գործով։ Սակայն այս փուլում խոսքը դեռ վերջնական դատավճռի մասին չէ․ դատարանը պետք է շարունակի դատական գործընթացը և որոշի պատժաչափը, իսկ կայացված վերդիկտը ենթակա է բողոքարկման։

Հենց այս հանգամանքն էլ քաղաքական շրջանակներում հարցեր է առաջացնում։ Եթե հետագայում կայացվի և օրինական ուժի մեջ մտնի այնպիսի դատական ակտ, որը հանգեցնի պատգամավորական մանդատի դադարեցման իրավական հիմքի առաջացմանը, ապա Ղազարյանը կարող է կանգնել խորհրդարանից հեռանալու փաստի առաջ։

Եվ այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Նոր ձևավորված խորհրդարանում Էդգար Ղազարյանը բավական ակտիվ է, կոշտ քննադատություններ է հնչեցնում իշխանության հասցեին և պարբերաբար հայտնվում է քաղաքական իշխանության համար ոչ այնքան հարմար իրավիճակների կենտրոնում։ Ուստի իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, նրա հետ կապված դատական գործընթացին հետևում են առանձնահատուկ ուշադրությամբ։

Սակայն այստեղ ամենակարևոր հարցը հենց սա է՝ արդյո՞ք գործ ունենք բացառապես իրավական գործընթացի հետ, թե՞ իշխանության համար անհարմար քաղաքական գործչի հարցը փորձում է լուծվել դատարանի միջոցով։

Այս հարցի պատասխանն առավել կարևոր է դառնում այն ֆոնին, որ Ղազարյանն ինքը, ըստ հրապարակային հայտարարությունների, չի պատրաստվում հրաժարվել մանդատից։ Օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ մանդատը վայր դնելու հարց խմբակցությունում չի քննարկվել, և ինքը շարունակելու է իր գործունեությունը։

Այսինքն՝ պատգամավորի հեռացման քաղաքական ճանապարհ այս պահին չի ուրվագծվում։ Փոխարենը նրա ճակատագիրը կարող է կախված լինել դատական գործընթացի վերջնական արդյունքից։

Հատկանշական է նաև, որ Ղազարյանի նկատմամբ հարուցված գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նրա հրապարակումներին։ Հրապարակված տվյալներով՝ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31