Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ապօրինի գույքը Ռոբերտ Քոչարյանինն է ու նրա զավակներինը.ձեր սեփականտերը՝ գող, ավազակ, միլիարդավոր դոլարներ ունի

Ապօրինի գույքը ձեր այս «Հինգերորդ ալիքի» սեփականատիրոջն է, մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով, ձեր սեփականտերը՝ գող, ավազակ, կյանքում ոչ մի բան չի արել այս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի: Այս մասին աԱպօրինի գույքը Ռոբերտ Քոչարյանինն է ու նրա զավակներինը.յսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին և իր շրջապատին:

«Գնացեք այդ միլիարդները բերեք: 400-500 ընտանիք մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է»,- ասաց նա և նշեց, որ այդ մասին իրեն մյուս նախագահը՝ Սերժ Սարգսյանն է ասել, որ 320 ընտանիք առանց բնակարան է մնացել:
«Ապօրինի գույքը ձեր և ձեր շրջապատինն է, ձեր քաղաքական համակարգինն է, նրանց զավակներինն է»,- ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ մտավախություն ունի, որ երկրորդ, երրորդ նախագահների, շատ պետական նախկին պաշտոնայների ունեցվածքը «ապօրինիով կգնա»:

Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազության կողմից դատական կարգով վիճարկվող Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, նա ասաց, որ իրենք ամեն ինչ օրենքով են անում: «Մենք՝ որպես ընտանիք, գույքը, նյութականը մեզ համար այդքան կարևոր չէ, մեզ համար կարևոր են այն գործիքները, որոնք հնարավոր է օգնեն ՀՀ-ն զարգանա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է շենքը նպատակին ծառայելուն, ապա Խաչատուր Սուքիասյանը պարզաբանեց, որ նպատակին չի ծառայել, քանի որ շուկայական հարաբերություններ կան:

Ինչ վերաբերում է հարցին, թե դատախազության կողմից այս նախաձեռնության մասին քննարկում ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ասաց. «Բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031