Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Իրավիճակն արդեն իսկ սարսափելի է.Կիևի ամբողջական հոսանքազրկման դեպքում անհրաժեշտ կլինի դուրս բերել մոտ 3 միլիոն բնակչի

Փորձելով փրկել ռուսական հրթիռներից մեծապես վնասված էլեկտրացանցը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի պաշտոնյաները հայտարարել են, որ սկսել են պլանավորել երբեմնի աներևակայելի սցենարը․ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատում, որը կպահանջի քաղաքի մոտ երեք միլիոն մնացած բնակիչների տարհանումը:
Այս մասին գրում է The New York Times (NYT) պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ Ուկրաինայի մայրաքաղաքի ամբողջական հոսանքազրկման դեպքում անհրաժեշտ կլինի դուրս բերել մոտ 3 միլիոն բնակչի։ Նոյեմբերի 5-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացրել էր, որ քաղաքը կարող է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջեռուցման։ NYT-ը նշում է, որ իրավիճակն արդեն իսկ սարսափելի է, քանի որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների 40 տոկոսը վնասվել կամ ավերվել է։
Քաղաքապետարանի աշխատակիցները տաքանալու համար նախատեսված 1000 ապաստարան են ստեղծել, որոնք կարող են դառնալ բունկերներ, մինչդեռ ինժեներները փորձում են վերանորոգել ռմբակոծված էլեկտրակայանները՝ առանց անհրաժեշտ սարքավորումների:
Կիևի վարչակազմի քաղաքային անվտանգության վարչության տնօրեն Ռոման Տկաչուկը պարբերականին հաստատել է, որ չի բացառվում այն տարբերակը, որով քաղաքն ամբողջությամբ կկորցնի էլեկտրամատակարարման համակարգը։ Անբարենպաստ սցենարի դեպքում պաշտոնյաները համակարգի շարքից դուրս գալուց 12 ժամ առաջ կտեղեկացվեն այդ մասին: «Եթե բանը դրան հասնի, մենք կսկսենք մարդկանց տեղեկացնել և խնդրել, որ հեռանան»,- ասել նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031