Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Զավեշտալին այն է, որ Ալիևը խառնվում է նաև Հայաստանի ներքին գործերին, հաթաթա տալով ընդդիմությանը. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օկուպացված Շուշիում Իլահամ Ալիևի հնչեցած հայտարարություններին։

«Օկուպացված հայկական Շուշիում Իլհամ Ալիևն այսօր կրկին հոխորտացել է: Օգտվելով Հայաստանի կապիտուլյացված իշխանությունների թուլակամությունից, մորթապաշտությունից, դավադիր կեցվածքից ու քաղաքական տգիտությունից՝ Ալիևը համարում է, որ իր «հաղթանակը» պետք է շարունակի ամրապնդել: 44-օրյա պատերազմից երկու տարի անց, նրա կեցվածքն այնքան հանդուգն ու անբարտավան է դարձել, որ ՀՀ քաղաքների ու տարածքների աղավաղված անունները նշելով՝ սպառնում է նոր խնդիրներ ստեղծել:

Քանի որ պաշտոնական Երևանը չի խոսում Արցախի օկուպացված տարածքներից, եվրոպաներում քննարկում է Արցախից ձեռք քաշելու օրակարգեր իսկ Հայաստանում տեղեկատվական ու իրավական ճնշումների է ենթարկում ազգային ուժերին, բնականաբար Ալիևը ոչ միայն օկուպացնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքները, այլ նոր սպառնալիքներ է հչեցնելու Հայաստանի մյուս սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ:

Ադրբեջանը չի թաքցնում այն հանգամանքը, որ Հայաստանի հետ երբեք գործնական խաղաղության չի գալու: Ընդհակառակը՝ հստակ ասում է, որ Հայաստանը միշտ պետք է ենթարկվի Ադրբեջանի քաղաքական կամքին, կատարի նրա պահանջները և որևէ գործողություն, որը դուր չգա Ադրբեջանին՝ հակազդեցության է ենթարկվելու:

Զավեշտալին այն է, որ Ալիևը խառնվում է նաև Հայաստանի ներքին գործերին, հաթաթա տալով ընդդիմությանը և մտավախություն հայտնելով, որ Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժեր, ովքեր չեն հաշտվում պատերազմի արդյունքների հետ:

Այսինքն՝ նիկոլենք հաշտվել են, Նիկոլի ընտրողները հաշտվել են, իսկ Նիկոլի իշխանության դեմ հանդես եկողները, ովքեր գտնում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և չի կարող ՀՀ տարածքում որևէ անվեարահսկելի ճանապարհ լինել՝ ռևանշիստներ են:

Ես ուրախ եմ, որ Ադրբեջանում տեսում են, որ Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան: Պատերազմում պարտված պետություններում եթե ռևանշի ձգտող (այսինքն՝ վերականգնող, պետության դիրքերն ամրապնդող, հաղթանակի տանող, պարտությունը փոխող, անվտանգությունն ամրապնդող) ուժեր չլինեն՝ չի լինի նաև այդ պետությունը: Ադրբեջանում նաև շատ լավ հասկանում են, որ աշխարհի նոր վերաձևումներից հետո, հավանական է, որ ազդեցիկ երկրների շահերից բխելի, որպեսզի Հայաստանը ձգտի՛ ռևանշի ու բալանսավորի տարածաշրջանը: Հետևաբար՝ Ալիևի մտավախությունը հիմքեր ունի: Նիկոլը կկորցնի իր պրոադրբեջանական իշխանությունը, իսկ Հայաստանը կշահի իր տարածքների նկատմամբ սողացող ագրեսիային դիմակայելու և Արցախի դեմ շարունակվող ոտնձգություններին հակադարձելու իրական հնարավորություններ:

Պատահական չէ նաև, որ Ադրբեջանի նախագահն այսօր նեղացած տոնով էր խոսում Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող մուսուլմանական երկրների մասին՝ անվանելով նրանց դավաճան ու երկերսանի:

Ալիևի այսօրվա ելույթը վկայում է Ադրբեջանի ապագա վախերի մասին: Սպառնալից տոնով, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կրկին պահանջելուց երևաց նաև, որ խոստումները չկատարելու մեջ (ըստ Ի.Ա.) Նիկոլին մեղադրելով՝ տողատակերում ավելի շատ մեղադրում էր Ռուսաստանին ու Իրանին, քան հայկական կապիտուլյանտներին:

Մենք պետք է մաքսիամալ շրջահայաց լինենք, դիմանանք, դիմադրենք, ու երբեք չհուսահատվենք»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031