Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Իմացեք, որ Նիկոլը փրկում է 2 բան՝ իր սեփական կաշին ու իր կաշվից աթոռը, բոլորիդ է փուռը տալու,նայեք ոնց վարվեց իր կողմից գեներալի կոչում ստացածների, սպաների հետ

Ուկրաինական կոնֆլիկտի պարագայում կարեւորում են պարտադրված խաղաղության բացառումը. Ոչ մեկը չի կարող ինձ բացատրել, որ մարդիկ տարբեր են աշխարհի տարբեր կետերում: Այս մասին, այսօր «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Արցախի պարագայում ինքնորոշման իրավունքը հոմանիշ է կյանքի իրավունքին, այլապես յուրաքանչյուր արցախցու կողքին պետք է կանգնի մեկ խաղաղապահ, դրան այլընտրանք չկա: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ես չեմ մանրամասնի, թե ինչ հանդիպման ընթացքում, այդպիսիք շատ են եղել, մեր միջազգային գործընկերներն ասում են հետեւյալը՝ ձեր իշխանությունները ինչ մեզնից ուզում են, դրա շուրջ էլ բանակցում ենք: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները Արցախի ինքնորոշման մասին ոչ մի տառ չեն ասում, ձեռքերը լվացել են Արցախից: Մեր միջազգային գործընկերներից մեկը պարզ հարց տվեց՝ եթե դուք զատում եք հայ-ադրբեջանական հարաբերությունները Արցախի բանակցություններից, ինչպե՞ս եք ապահովելու արցախահայության անվտանգությունն ու իրավունքները: Աշխարհը մեզ հետ անում է այն, ինչ մենք թույլ ենք տալիս իրեն մեզ հետ անել»,-ասաց Մամիջանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ընդդիմության եւ ողջ ժողովրդի ոչ թե մեղքը, այլ ամոթն է, որ իշխող խմբակը դեռ իշխանության է. «Լինելու են մարդիկ, որոնք նշանակվելու են մեղավորներ ու ես հիմա դիմում եմ Փաշինյանի նույնիսկ ամենանեղ թիմակիցներին, էդ որ հպարտանում եք, որ 5-6 հոգանոց չաթեր ունեք իրար հետ, ու ձեզ համարում եք անձեռնմխելի, իմացեք, որ Փաշինյան Նիկոլը փրկում է երկու բան՝ իր սեփական կաշին ու իր կաշվից աթոռը: Բոլորիդ է փուռը տալու: Թող նայեն ԳՇ նախկին պետերին, ԱԱԾ նախկին պետերին, իր կողմից գեներալի կոչում ստացածներին, բարձրաստիճան սպաներին, բարձրաստիճան պաշտոնյաներին: բոլորը ինչ-որ պահի մեղավոր են նշանակվելու, քավության նոխազ են լինելու: Դուք շատ բան ունեք պատմելու այն սրիկայությունների մասին, որոնք իրականացվել են պատերազմից առաջ եւ պատերազմի ժամանակ: Ոչ ոքդ անձեռնմխելի չեք, բոլորիդ նշանակելու է մեղավոր, ժամանակի հարց է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031