ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախում ռուս խաղաղապահների հասցեին Ադրբեջանի կողմից հնչեցրած հայտարությունները․
«Մենք վատ ենք վերաբերվում ցանկացած ապակառուցողական քարոզչությանը, լինի դա մամուլում, թե քաղաքական բնույթի։ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի երկրների ղեկավարները Սոչիում կայացած գագաթաժողովում նշել են ռուսական զորախմբի առանցքային ներդրումը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, շեշտել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը։ Այն արձանագրվել է նաև համատեղ հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է կեղտին, որը դրա շուրջը հայտնվում է, ապա նշեմ՝ ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում, դա, ցավոք, մեր աշխարհի օրենքն է»,-ասել է նա։
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին


















































