Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

«Գիտությունը սկսվում է դպրոցից». ԳԱԱ-ում նշվեց Գիտության համաշխարհային օրը

Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց Գիտության համաշխարհային օրը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրը: ՀՀ ԳԱԱ նախագահությունում Երիտասարդ գիտնականների միավորումը կազմակերպեց գիտափորձեր, փորձանմուշների, պաստառների, լուսանկարների ցուցադրություններ բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար: ՀՀ ԳԱԱ այցելեցին Երևանի թիվ 13, 135 հիմնական դպրոցների, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի, Արագածոտնի մարզի Աղձքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտները, Երևանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական համալսարանի, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները, Երևանի պետական հումանիտար քոլեջի սաները: Նրանց ողջունեց ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը:

«Մեր հասարակության զարգացման հիմքերից մեկը գիտությունն է: Գիտելիքով զինված կիրթ և գիտակից անհատը, որը կարողանում է տեսնել իրեն շրջապատող աշխարհը և նորույթ ստեղծել այդ աշխարհն ավելի լավը դարձնելու համար, ընդունակ է դիմակայելու դժվարություններին:

Գիտությունը սկսվում է դպրոցից: Ձեզ ողջունում են ձեր ավագ ընկերները, ովքեր ընդամենը տարիներ առաջ աշակերներ են եղել, ուսանողներ, իսկ հիմա զբաղվում են գիտական աշխատանքով: Շնորհավորում եմ բոլորիս Գիտության համաշխարհային օրվա առթիվ: Այսօր մեզ համար կրկնակի տոն է, որովհետև մենք տոնում ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրը», – ասաց Սիրանուշ Հովհաննիսյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև