Skip to main content

Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ | Խաղաղության ձգտելու մասին Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են․ Սաղաթելյան | Կրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվոր | ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս կալանավորված է․ ԱԱԾ | «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով | Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին | Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը | Հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով | Սահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը. Փաշինյան | Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը | Ձերբակալվել է Արթուր Օհանյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորը հատել է սահմանը, երեխшների աչքի առաջ կրшկել մոր վրա. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ–ում | Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է | Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել | Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ

Լրահոս

Հետո մենք նեղսրտում ենք, երբ Իրանը շնորհավորում է Ադրբեջանին հաղթանակի առիթով

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Իրանը և Ադրբեջանը խորը հակասություններ ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, Իրանը բազմիցս զգուշացնում է Ադրբեջանին ու Թուրքիային, որ հանկարծ չփորձեն Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա կիրառել, այլապես ինքը ստիպված կլինի իր զորքը անցկացնել Արաքս գետն ու միջամտել գործողություններին։ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրվում են այն աստիճանի, որ երկու երկրները միմյանց սահմանների մոտ զորավարժություններ են անում, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան են գալիս ու հստակ հայտարարություններ անում, իրենց հերթին Թուրքիայի, Իսրայելի ու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Ադրբեջանի օգտին են հայտարարություններ անում՝ սպառնալով Իրանին։
Այս ամենի ֆոնին հանկարծ Հայաստանի վարչապետը պաշտոնապես հայտարարում է. «Իրանը և Ադրբեջանը սերտ, խորը մշակութային, տնտեսական կապերով կապված երկրներն են, և եթե որևէ բանավեճ կա նրանց միջև՝ եկեք չափազանցությունների գիրկը չընկնենք»։
Հետո էլ Իրանին չնեղացնելու համար ավելացնում. «Իրանը միջազգային և տարածաշրջանային հարցերում շատ կարևոր դերակատար է, մենք շատ սերտ հարաբերույթւոնների մեջ ենք, և մեզ համար կարևոր է մեր հարաբերությունների բնականոն զարգացումը, ու մենք գնում ենք հենց այդ ճանապարհով»։
Ի՞նչ հասկանալ Փաշինյանի այս ուղերձից։ Հստակ մեկ բան. Նիկոլ Փաշինյանի ավազակախումբը չի դիտարկում Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելու հնարավորություն և չի ցանկանում դաշնակից լինել Իրանին, չի ցանկանում սեղմել Իրանի մեկնած ձեռքը’ գերադասելով անկողին մտնել ԱՄՆ ու Թուրքիայի հետ։ Միաժամանակ հայ հանրությանը Նիկոլ Փաշինյանը համոզում է, թե Իրանը Ադրբեջանի բարեկամն է՝ այդկերպ փորձելով մարդկանց ևս տրամադրել Իրանի դեմ։
Հետո մենք նեղսրտում ենք, երբ Իրանը շնորհավորում է Ադրբեջանին հաղթանակի առիթով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031