Skip to main content

Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ | Խաղաղության ձգտելու մասին Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են․ Սաղաթելյան | Կրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվոր | ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս կալանավորված է․ ԱԱԾ | «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով | Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին | Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը | Հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով | Սահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը. Փաշինյան | Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը | Ձերբակալվել է Արթուր Օհանյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորը հատել է սահմանը, երեխшների աչքի առաջ կրшկել մոր վրա. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ–ում | Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է | Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել | Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ

Լրահոս

Ընդամենը նայեք այս լուսանկար-ապացույցներին` պատկերացնելու համար, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը ադրբեջանական հանցավոր արարքներից

՚
ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդամենը նայեք այս լուսանկար-ապացույցներին` պատկերացնելու համար, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով։

Ազգային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած հենց այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։

Պատկերացնելու համար վտանգի աստիճանը միայն նշենք, որ, օրինակ, Գեղանուշի պոչամբարում կուտակվում են Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչերը, որոնք պարունակում են ծանր մետաղներ: Այս նյութերը մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար:

Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չունի իր զինված տեղակայումները թե´ ՀՀ օկուպացված տարածքներից, թե´ մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից հեռացնելու նպատակ. անօրինական տեղակայման վայրերում միայն ամրանում է:

Նորից ենք կրկնում, որ մեր երկրի առաջնային նպատակը այս խնդիրն օր առաջ լուծելն է: Առանց դրա` ստեղծված պայմաններում, իրական խաղաղություն հնարավոր չէ:

Առկա իրավիճակն էլ պատահականություն չէ. սա ադրբեջանական պետական թշնամանքի մտածված հանցավոր քաղաքականություն է, որը չունի խաղաղության նպատակ:

Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է։

Այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին առանձին զեկույցով. դրանք հավաքագրել է Իրավունքի և արդարության կենտրոնը` «Թաթոյան» հիմնադրամ/ «Tatoyan» foundation` միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնյանի (Karnig Kerkonian) հետ միասին»։


Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031