Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք լինի՝ վրաններով ստեղ կնստենք, ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, հարցը պիտի լուծվի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հո խելագար չե՞ն` գան, ներդրում անեն մի երկրում, որտեղ մի խելագար խլում է ամեն ինչ. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանդիտական, ռեյդերական գործողություններ են անում, ակնհայտ քաղաքական խուժանություն. Աբովյան | «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագուայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP

Լրահոս

Հրաժարվել Ռուսաստանից հանուն հայրենիքի․ ովքեր են Հայաստանի հավաքականի նորեկները. 1in.am

Նոյեմբերի 16-ին և 19-ին կայանալիք Կոսովոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին հրավիրել է Վլադիկավկազի «Ալանիայի» 22-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանին։ Վերջինս այս տարվա ապրիլին ստացել էր ՀՀ քաղաքացիություն սակայն ազգային թիմ չէր հրավիրվել։ «Վերջապես երազանքս իրականացավ։ Առջևում մեծ աշխատանք կա կատարելու, որպեսզի ապացուցեմ, որ արժանի եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալուն։ Շնորհակալ եմ բոլորից աաջակցության համար։ Առաջ Հայաստան», սոցցանցերի իր էջերում գրել էր Գալոյանը։ Վերջինս նշել էր նաև, որ ուրախ է Ռուսաստանի հավաքականում չհայտնվելոը համար քանզի իր նպատակը Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելն է։

«Երբ Իգնաշևիչի գլխավորությամբ հանդես էի գալիս Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում, ինձ հրավիրեցին Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Այդ ժամանակ ակումբն ինձ թույլ չտվեց, որ մասնակցեմ հավաքին։ Հետագայում մտածեցի, որ լավ ստացվեց, որ թույլ չտվեցին, քանի որ այդ ժամանակ էլ ես որոշել էի՝ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում։ Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները ոչ մի կերպ չեն ազդել որոշմանս մեջ։ Մինչև պատերազմի սկսվելն էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապնվել ինձ հետ։ Մարզչական շտաբը վաղուց հետևում է իմ ելույթներին «Վելեսի» կազմում։ Գիտեմ, որ 1988 թվականին հայրս ապրելիս է եղել երկրաշարժի ամենակենտրոնական հատվածներից մեկում։ Այդ ահասարսուռ իրադարձությունից շատ մարդիկ են մահացել, որոնց թվում ես էլ հարազատներ ունեմ։ Հայրիկիս օգնել է այն հանգամանքը, որ այդ պահին փողոցում է եղել»,- Match TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Գալոյանը։ Վերջինիս շեշտադրումները պետք է օրինակ ծառայեն այն ֆուտբոլիստներին, որոնք մերժում են Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը։ Գալոյանը հնարավորություն ունեցել է խաղալու Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, բայց․․․։ Կարծում ենք պարզ է, որ Գալոյանը Հայաստանի հավաքականը ընտրել է ոչ թե ուղղակի խաղալու համար։ Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի հավաքականը համալրելու է նաև 19-ամյա կիսապաշտպան Էդուրդ Բագրինցևը։

Վերջինս նախկինում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ Բագրինցևն այժմ ելույթ է ունենում Սլովակիայի «Դուբնիցա» թիմում։ «Անցյալ տարի «Սպարտակի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղից հետո, ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և առաջարկեցին խաղալ ազգային հավաքականում: Նշեցին, որ տաղանդավոր խաղացող եմ և ցանկանում են ինձ տեսնել Հայաստանի ազգային թիմում։ Այս զանգից հետո ես անմիջապես կապվեցի ընտանիքիս հետ։ Նրանք ասացին, որ որոշումը ևս պետք է կայացնեմ և ցանկացած պարագայում կընդունեն այն։ Հետո զրուցեցի Ռոլան Գուսևի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Ստանիսլավ Կորոտաևի հետ։ Նրանք ինձ մի քանի խորհուրդ տվեցին։ Այնուհետև նստեցի և մտածեցի այդ մասին և եկա այն եզրակացության, որ ինձ համար ավելի լավ կլինի խաղալ իմ հայրենիքի թիմիում։ Ես հայ եմ և ցանկանում եմ խաղալ իմ ազգային հավաքականում՝ ներկայացնելով իմ երկիրը։ Եթե ինձ հրավիրեին Ռուսաստանի հավաքական, այնուամենայնիվ կընտրեի Հայաստանը։ Դեռևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի զանգից առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերին, ես խոսեցի մի մարդու հետ, որի անունը չեմ նշի, և ասացի, որ հիանալի կլինի խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ես երազում էի խաղալ Հենրիխ Մխիթարյանի հետ նույն թիմում, բայց, ավաղ, նա ավարտեց կարիերան հավաքականում։ Չեմ ասի, որ դա մեծ խնդիր է, բայց ես ամեն դեպքում տխուր եմ այդ փաստից: Ամեն դեպքում, ազգային հավաքականում շատ լավ խաղացողներ կան, ուստի ես ընտրեցի այն»,- Sport24-ին տված հարցազրուցում ասել է Բագրինցևը։

Փաստորեն, մեր հավաքականի նորեկները ըստ էության հրաժարվելով Ռուսաստանից որոշում են կայացրել խաղալու իրենց հայրենիքի թիմում։ Նման որոշում էր կայացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպաններից Էդուարդ Սպերցյանը։ Կարծում ենք պարզ է, նման մտածելակերպ ունեցող ֆուտբոլիստները ուժեղ և մարտունակ հավաքականն ունենալու հիմնական գրավականն են։ Լւահույս ենք, որ Բագրինցևի, Գալոյանի և Սպերցյանի օրինակը վարակիչ կլինի հայազգի մյուս ֆուտբոլիստների համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031