Skip to main content

Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ | Խաղաղության ձգտելու մասին Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են․ Սաղաթելյան | Կրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվոր | ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս կալանավորված է․ ԱԱԾ | «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով | Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին | Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը | Հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով | Սահմանափակումները էականորեն դժվարացնում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը. Փաշինյան | Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը | Ձերբակալվել է Արթուր Օհանյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինվորը հատել է սահմանը, երեխшների աչքի առաջ կրшկել մոր վրա. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ–ում | Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է | Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել | Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ

Լրահոս

Հայաստանի ղեկավարությունը Կրեմլի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը․ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական

«Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը:Միջազգային հարաբերություններում տարբերություն կա գործընկերոջ ու հաճախորդի միջև»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Նրա խոսքով՝ երբ մեկ փոքր պետություն դառնում է մեկ այլ պետության հաճախորդը, այդ հարաբերությունների մեջ գոյություն ունի հիերարխիա ու մեծ պետության որոշ շահեր կարող է սպասարկել:

«Դժբախտաբար, այսօր Հայաստանի ղեկավարությունը Կրեմլի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը, կարծում եմ՝ սա լուրջ խնդիր է հայ-ռուսական հարաբերություններում»,- ընդծեց Գասպարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին Գասպարյանն ասաց, որ այս պայմաններում չի կարող լինել իրական, դրական արդյունքներով խաղաղության գործընթաց.Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ղեկավարները, մեկնում են Սոչի՝ հայտարարությունն են ընդունում, մեկնում են Բրյուսել՝ հայտարարություն են ընդունում, մենկում են Վաշինգտոն, և այլն, բայց հաշվի առնելով այսօրվա աշխահաքաղաքական վիճակն ու այս կենտրոնների հակասությունները՝ պայմանավորված ռուս– ուկրաինական պատերազմով, չի կարող այդ գործընթացն արդյունավետ լինել։

« Ես հասկանում եմ, որ գուցե կողմերը մեկնում են, որ այդ կենտրոնների առաջարկները լսեն, և ամենաշահավետը կորզեն, բայց ես կարծում եմ, որ այս գործընթացը չի կարող արդյունավետ լինել։ Այն ժամանակ, երբ կար ԵԱՀԿ Մինսկի խումբը, շատ խոչընդոտներ կային, բայց այն ժամանակ համանախագահողները միասին էին հանդես գալիս հայտարարությամբ, հիմա այս աշխարհաքաղաքական վիճակում, ես չեմ կարծում, որ բանակցությունները կարող են արդյունավետ լինել։ »,–նկատեց Գասպարյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031