ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա կնոջը և նրա երկու անչափահաս երեխաներին դաժանաբար սպանած տղամարդը մինչև սպանությունը սեռական ոտնձգություն է կատարfել 12-ամյա տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։
Այս մասին NewDay.am -ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ ոճրագործության գործով կա 2 ձերբակալված, որոնք, ըստ տեղեկությունների, Պեմզաշենից են, ազգականներ են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։


















































