Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՌԴ կառավարության ղեկավարն աշխատանքային երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում՝ միջտարածաշրջանային ֆորումին և ռուս-ադրբեջանական բանակցություններին մասնակցելու նպատակով։


















































