Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ԲԱՑԱՌԻԿ. Վրույր Բարսեղյանի հորաքույրը ևս մասնակցել է Պեմզաշենի սպանությանը. նա սպանել է նաև իր մանկահասակ երեխային

Aravot.am-ը գրում է.

Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու  մանկահասակ երեխաների նկատմամբ կատարված ոճրագործության մեջ կասկածվող  32-ամյա Վրույր Բարսեղյանի հորաքույրն այս գործի շրջանակում ևս հրավիրվել է հարցաքննության։ Ողբերգական այս դեպքից հետո պեմզաշենցիները պնդում էին, որ Վրույր Բարսեղյանի հորաքույրը ևս մասնակցություն է ունեցել` թաքցրել է հանցագործության հետքերը։ Ըստ պեմզաշենցիների` տարեց կինը կազմակերպված սպանդից հետո  գնացել  է դեպքի վայր ու ժավելով  լվացրել արյան հետքերը։ Պեմզաշենցիները նաև հիշում էին, որ տարիներ առաջ հորաքույրը սպանել էր իր մանկահասակ երեխային ու դրա համար դատվել։ Հորաքրոջ հարցաքննվելու փաստը  Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով հաստատեց նաև քննչական խմբի ղեկավար Նարեկ Գարեգինյանը։

«Նրա վերաբերյալ որևէ տվյալ չկա ստացված, որ վերջինս օժանդակել կամ որևէ կերպ օգնել է հանցագործությունը թաքցնելուն և վերացնելուն։ Ավելին, նախաքննական մարմինը հետքերը վերացնելու մասին տվյալներ չունի»,- հայտնեց Նարեկ Գարեգինյանը։

Ինչևէ, մեր տեղեկություններով, հորաքույրը նախաքննական մարմնին հայտնել  է, որ ինքը շփում չունի եղբոր ընտանիքի հետ։ Մեր՝ օրերս Պեմզաշենում գտնվելու  ժամանակ էլ  գյուղացիներից ոմանք պատմում էին, որ տատիկի մահից հետո Վրույրի ընտանիքը հորաքրոջ հետ որևէ շփում չի  ունեցել,  չնայած որ բնակվում են նույն բակում։

Տարեց կնոջ մասին ի սկզբանե օպերատիվ տվյալներ ձեռք չէին բերվել, սակայն  պեմզաշենցիներն այդքան համառորեն  ու համոզված պնդում էին ոճրագործությանը նրա մասնակցության մասին թերեւս այն պատճառով, որ  այդ կինը գյուղացիների հիշողության մեջ դաջվել է որպես մանկասպան, որը, ըստ գյուղացիների, ոչ միայն սպանել, այլեւ փորձել է թաքցնել հետքերը՝ իր նորածին երեխայի օրինակով։ Հիմա էլ որտեղ կա մանկասպանություն, գյուղացիներն  ակամա դեպքի վայրում նրան են տեսնում։ Իհարկե,  նախաքննության հետագա ընթացքը ցույց կտա նրա մասնակից լինել-չլինելը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031