Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Ժողովուրդ». Սյունիքում պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ բոլորովին վերջերս կոմբինատին պատկանող «Արծվանիկի» պոչամբարի թափոնաջրերն ու պոչանքները ոչ միայն Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի գետ, այլ նաեւ հարակից բնակավայրեր են հասել, աղտոտել միջավայրն ու վնասել գյուղացիական տնտեսությունները:

Աշխարհագետ Լեւոն Գալստյանը, որ «Արծվանիկի» պոչամաբարի խնդիրներին ու նրա հասցրած վնասներին քաջատեղյակ է, ասում է, որ պոչամբարից թափոնների արտահոսք միշտ է եղել ու կա նաեւ այժմ: Բացատրում է. «Բանն այն է, որ պոչամբար հասնող պոչանքների կարծր հատվածը նստվածք է տալիս, մնում պոչամբարում, հեղուկ զանգվածը դեպի Աճանան է հոսում: Եվ եթե ուշադիր նայեք, ապա վտակի գույնն անգամ տարբեր է՝ մինչեւ պոչամբար մաքուր, պոչամբարից հետո՝ արծաթագույն, եւ դա՝ դեռ անզեն աչքով: Չնայած ԶՊՄԿ-ից հավաստիացնում են, թե իրենք համապատասխան մարմնից սահմանված չափի արտանետումների թույլտվություն ունեն, բայց մի շարք դեպքեր են եղել, երբ լաբորատոր քննություն է կատարվել, ու պարզվել է՝ ծանր ու վնասակար մետաղներով հարուստ կեղտաջրերը գերազանցում են սահմանված թույլատրելի կոնցետրացիաները: Իհարկե, նաեւ վթարներ են լինում, պոչանքը դեպի պոչամբար տանող խողովակներն են պայթում, վնասվում, ծակվում, ու դա էլ իր հերթին է հավելյալ աղտոտում միջավայրը: Այն, որ այդ պոչամբարից ամենօրյա ռեժիմով Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի, տարբեր քանակի պոչանքային ջրեր են լցվում, փաստ է»:

Ինչ վերաբերում է լիազոր մարմնին՝ Բնապահպանական եւ ընդերքի տեսչությանը, ապա կառույցից նախ լսեցին մեր հարցը, խոստացան մինչեւ օրվա ավարտ պատասխանել, ապա աշխատանքային ժամի ավարտին մոտ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել: Իհարկե, մենք դա չարեցինք ու չենք էլ պատաստվում անել, քանի որ բնապահպանությունը կարեւորող գերատեսչությունը ոչ թե գրավոր հարցումների հետեւից պետք է ընկնի ու մի քանի օր անց միայն պատասխանի՝ ինչ է կատարվել կամ կատարվում, այլ հենց նույն պահին գնա ահազանգի հետեւից, պարզի եղելությունն ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի: Տեսչական մարմնի՝ մեզ տված արձագանքն, ի դեպ, այդ կառույցի աշխատելաոճի, իսկ իրականում պարապուրդի մատնված վիճակի մասին է վկայում:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանին, ապա պետք է նկատել, որ նրան ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչեւ իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի, հիմա է՛լ բնապահպանական խնդիրները չեն մտահոգում: Դեռ կանդրադառնանք պղնձամոլիբդենային կոմբինատի վնասարար գործունեությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031