Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ադրբեջանի հետ հանդիպումների արանքում ոչ հրապարակային գործընթացներ ևս տեղի են ունենում. Էդուարդ Աղաջանյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը փակուղում չէ։ Դեկտեմբերին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման մասին Ադրբեջանի հայտարարություններին ի պատասխան՝ նա նշել է, որ Հայաստանը պայմանավորվածությունից չի հրաժարվում։

«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, մենք ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում»,- ասել է Աղաջանյանը՝ հավելելով՝ Ադրբեջանը նախնական պայմանավորվածություններից հրաժարվելու գործելաոճ նախկինում էլ է ցուցաբերել։

Դիտարկմանը, որ Ադրբեջանն արդեն հայտարարում է, որ իրենց 8 գյուղեր գտնվում են հայկական օկուպացիայի տակ, արդյոք սահմանազատման ուղղությամբ գործընթաց ընթանում է, Աղաջանյանը պատասխանեց.

«Գործընթացներին պետք է մոտենանք ընդհանուր ժամանակի կոնտեքստում: Դա չպետք է ընկալել ամենօրյա հանդիպումների տեսքով: Գործընթացներն, այո, ենթադրում են հանդիպումներ երկկողմանի, եռակողմ և այլ, բայց դրանց արանքում ոչ հրապարակային գործընթացներ և խոսակցություններ ևս տեղի են ունենում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031