Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Նոր նախագիծ. հունվարից ԲԴԽ նախագահն ու անդամները կստանան 50 տոկոսի չափով հավելավճար՝ 500-665 հազար դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ Դատական օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, և այն չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում: Նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ԲԴԽ նախագահի և անդամի դեպքում: Մինչդեռ, Օրենքով նշված հարցը Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասով կարգավորված չէ։

Ուստի այս նախագծով առաջարկվում է սահմանել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին Օրենքով սահմանված կարգով ևս տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

Միևնույն ժամանակ, Նախագիծն անհրաժեշտ է համարել անհետաձգելի՝ պայմանավորված հետևյալով. Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023-ի պետական բյուջեի ծախսերում փոփոխություն է առաջանալու: Սահմանադրության 110-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարվա սկիզբը: Հետևաբար, Նախագծով ԲԴԽ նախագահին և անդամներին տրամադրվող հավելումները բյուջեի ծախսերում արտացոլվելու նպատակով անհրաժեշտ է ապահովել Նախագծի ընդունումը մինչև պետական բյուջեի եկամուտները և ծախսերը արտացոլող՝ 2023 տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը:

Նախագծի ընդունման արդյունքում հաջորդ տարվա մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ մեկ տարվա կտրվածքով:

Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գործակիցը 16 է, իսկ ԲԴԽ անդամներինը՝ 12: Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200×16=1.331.200) 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 665.600×12=7.987.200 ՀՀ դրամ), ԲԴԽ մեկ անդամի մասով պաշտոնային դրույքաչափի (83.200×12=998.400 ՀՀ դրամ) 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 499.200×12=5.990.400 ՀՀ դրամ): Արդյունքում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031