Skip to main content

ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին

Լրահոս

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան»

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

«Ի լրումն Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներից օրեր առաջ Ստեփանավանում ‹‹Ուժեղ Հայաստան››կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է,ինչը մատնացույց է անում ՔՊ-ական իշխանության վախերը:

Ուշագրավ է, որ նման գործողություններով հերթական անգամ խախտվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 4-ի որոշման պահանջները, ըստ որոնց, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անմեղության կանխավարկածի անտեսմամբ իրականացված գործողություններն ու հայտարարություններն անթույլատրելի են, հատկապես, ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում: Դրանք խաթարում են ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները, իսկ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով դրանց լուսաբանման եղանակներն ազդում են ընտրողների կամքի ձևավորման վրա: Այս դիրքորոշումը բազմիցս էինք արձանագրել, բայց սա այլևս Սահմանադրական դատարանի պահանջ է, որը կոպտորեն խախտվել է:

Կարևոր է արձանագրել նաև, որ այսօր հրապարակված «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարությունը ենթադրյալ գործի բացառման հիմքերն է պարունակում: Խիստ մտահոգիչ և փաստացի հակաժողովրդավարական է իրավապահ մարﬕնների կողﬕց օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի կենտրոնական գրասենյակում, որտեղ քննարկվել են քարոզարշավի ռազմավարական և մարտավարական բնույթի բազմաթիվ հարցեր:

Նման օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը պետք է ունենար անհրաժեշտության շատ բարձր մակարդակ, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Հիշեցնենք, որ արձանագրվել են դեպքեր, երբ իրավապահների գաղտնի տեսանյութը, կամ դրա բովանդակությունն իշխանաﬔրձ լրատվական կայքերում հայտնվել է ավելի վաղ, քան համապատասխան քննչական մարﬓի կայքում, կամ սոցիալական ցանցի էջում: Դրանից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ հիշատակված օպերատիվ–հետախուզական ﬕջոցառման արդյունքները նախքան 2026 թվականի հոկտեմբերի 21-ի հանրայնացումը հասանելի են եղել իշխանական ուժի ներկայացուցիչներին, ինչով խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը:

Ընտրություններին ցանկացած միջամտություն` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, իսկ օրենքով սահմանված կարգով հաստատման դեպքում ընտրակաշառքի դեպքերն անընդունելի են: Միաժամանակ իրավապահների իրականացված ակնհայտ անհամաչափ ռեպրեսիվ գործողությունները հետապնդում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունն արատավորելու ﬕջոցով կիրակի կայանալիք ավագանու ընտրություններին առավելություն ստանալու նպատակ, սակայն առավել քան վստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման: Հարգելի ստեփանավանցիներ, հոկտեմբերի 25-ին քվեարկեք հանուն փոփոխության: Թույլ մի՛ տվեք, որ Ձեր քվեները գողացվեն»,-նշված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031