100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, 7-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրպագում է արգենտինացիներին։
«Արգենտինան իմ թիմն է։ Ես իսկապես երկրպագում եմ Արգենտինայի հավաքականին։
Գիտեմ, որ Ֆրանսիան, Բրազիլիան եւ Արգենտինան ֆավորիտներն են, բայց հույս ունեմ, որ կհաղթեն արգենտինացիները»,- Բոլթի խոսքը մեջբերում է Eurosport-ը։
1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 3-ին կմրցի Ավստրալիայի թիմի հետ։















































