Skip to main content

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Երևանում հարձակման է ենթարկվել արցախյան պատերազմներին մասնակցած փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը, ում գլխի համար թշնամին խոշոր գլխագին էր խոստանում

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը սովորականի համաձայն Տ․ Ազիզյանը, ով կոչումով փոխգնդապետ է, գտնվելիս է եղել իր տանը՝ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան 7 շենքի բակում, երբ նրա վրա է հարձակվել Երևանի բնակիչ Նարեկ Խաչատրյանը։

Այդ մասին SHAMSHYAN.com-ն արդեն մի քանի օր է ահազանգեր է ստանում փոխգնդապետի հարազատներից, ընկերներից ու հարևաններից, ինչպես նաև Երևանի Ա․ Խանջյանի անվան դպրոցի որոշ աշխատակիցներից։ Դեպքից կարճ ժամանակ անց կատարված հանցագործության մասին Տ․ Ազիզյանը դիմում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում ու դրանք փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ արդեն քննիչ Նորայր Մարգարյանը քրեական վարույթ է նախաձեռնում։

Քննիչը բավարարվում է դեպքի վայր գալով, մի քանի լուսանկարներ անելով ու տուժողին դատաբժշկի ուղեգիր տալով։ Սակայն չգիտես ինչու՝ մինչև այս պահը քննիչի կողմից ոչ մի առերեսում չի իրականացվել մարմնական վանսվածք ստացած Տ․ Ազիզյանի և հիմնական կասկածյալի միջև, այն դեպքում, որ անգամ կա տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։

Դեպքից օրեր անց Ա․ Խանջյանի անվան դպրոցի տնօրենը մի դարակազմիկ հրաման է արձակում, որով Տ․ Ազիզյանին, առանց նախազգուշացման, ազատում է դպրոցի ռազմագիտության ուսուցչի պարտականություններից, նրա հետ կնքված պայմանագիրը խզում է։ Այսօր դպրոցի մի քանի աշխատակիցներ, ովքեր հասկանալի պատճառներով հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Նախ զարմացանք, երբ իմացանք, որ Նարեկը համարձակվել է ձեռք բարձրացնել իր ծնողի տարիքի տղամարդու վրա։ Նամանավանդ, որ այդ անձնավորությունը մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից ընկեր Ազիզյանն է, ով իր աշխատանքային գործունեության ընթացքում միշտ բարձր է պահել մեր դպրոցի պատիվը։ Նրա շնորհիվ դպրոցը մի քանի խրախուսանքների է արժանացել։ Նրա աշխատանքային գործունեության արդյունքում մեր դպրոցի սաները միշտ փայլել են իրենց ռազական գիտելիքներով։ Բայց դե՝ տնօրենի որոշելիքն է։ Երևի՝ փորձել է այդ կերպ լռեցնել ընկեր Ազիզյանին, ում գլխի համար ադրբեջանական կողմը գլխագին էր խոստանում։ Նա իսկական ուսուցիչ է, իսկանան ծնող, իսկական հայ։ Ուղղակի՝ հիմա մեր անունները չհրապարակենք, որ տնօրենը մեզ էլ հետապնդումների չենթարկի»։

Այսօր Տ․ Ազիզյանի հետ զրույցում, նա ներկայացրեց իրավիճակը ու խնդրում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի իր հսկողության տակ վերցնի հարուցված քրեական գործի ընթացքը, քանի որ Շենգավիթի քննչականից ոչ մի ծպտուն չկա, թե ինչ ընթացք է լինելու։

Facebook
Twitter

Կարդացեք նաև