Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Երբ նորից կոչ անենք քաղաքացիներին դուրս գալ փողոց, հորդորում եմ, որ կրկին դուրս գան և կանգնեն ընդդիմության կողքին․ Արթուր Խաչատրյան

Եթե մարդիկ, ովքեր դժգոհություն ունեին, անսային մեր հորդորին, հավատային, որ գնում ենք իրավիճակի վատթարացման, օգտագործեին իենց բոլոր լծակները, կամ մինիմալը և միանային, իրավիճակը ավելի լավ կլիներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Դիմադրության շարժման արդյունքներին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Իրավիճակը, սակայն, անհույս չէ, հնարավոր է դեռ ամեն ինչ փրկել, կոչ եմ անում մտահոգ քաղաքացիներին աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին և երբ կոչ անենք դուրս գալ փողոց, հավատան և դուրս գան։ Քաղաքացիների շրջանում ապատիայի զգացում և դժգոհություններ կան, դա է նաև պատճառը, որ փողոց դուրս չէին գալիս»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ նոր փողոցային ակցիաներ կլինեն։

Խոսելով օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու դեպքին, պատգամավորը նշեց․ «Ադրբեջանի հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսևորումն է՝ Արցախը կլանել, Արցախը առանձնացնել Հայաստանից: Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ իրենք սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրև թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ: Պետք է սպասել, որ Ադրբեջանը պետք է գնար հերթական սրացման, մանավանդ հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, իսկ իրականում ձեռքներն Արցախից լվանալու քաղաքականությունը։ Այն, որ ճնշումները հատկապես, Լաչինի միջացքի հարցում, լինելու են, ակնհայտ է։ ՀՀ-իշխանությունները նոյեմբերի 10-ից հետո պետք է սկսեին աշխատաքներ տանել նոր Լաչինի միջանցք ստեղծելու ուղղությամբ, այդ ճանապարհը միայն ավտոմոբիլային ճանապարհ չէ, այնտեղով են անցնում գազամուղը, հոսանքի լարեր, հեռախոսային և ինտերնետային կապը և այլն, փոխանակ դա տեղափոխեին, սպասեցին և այդ լծակը տվեցին Ադրբեջանին, որն էլ մարտին այն օգտագործեց, չեմ բացառում, որ վաղը նույնպես դա կօգտագործի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև