Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

«Հրապարակ»․ Գլխավոր դատախազությունն անցել է մամուլին․ ուզում են ֆինանսական վնաս պատճառել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները եւ թերթեր չբաժանորդագրվել։ Երիտասարդ դատախազուհին, հավանաբար, կարդալու հանդեպ սեր չունի․ նա արգելել է 2023 թվականի համար Հայաստանում լույս տեսնող թերթեր բաժանորդագրվել։ Ի դեպ, նախորդ տարիներին դատախազությունը տասնյակ թերթեր էր բաժանորդագրվում՝ Հայաստանում լույս տեսնող 15 տպագիր լրատվամիջոցներից մի քանի օրինակ։ Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չուներ լրագրողների հետ, բայց դատախազությունը 2022 թվականին հինգ օրինակ «Հրապարակ» էր ստանում։ Ի դեպ, թերթերի բաժանորդագրությունից հրաժարվելը գրոշների խնայողություն է առաջացնելու, քանի որ թերթի մեկ օրինակի գինն ընդամենը 100-200 դրամ է, ամսական՝ 2200-4400 դրամ։ Գլխավոր դատախազը, ով 2.5 մլն դրամ ամսական աշխատավարձ է ստանալու, որոշել է 2-3 հազար դրամ խնայել։ Դատախազությունից հետաքրքրվեցինք, թե այս որոշման պաշտոնական բացատրությունը որն է։

Մեզ ասացին․ «ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով այն իրականությունը, որ տպագիր մամուլում հրապարակված հոդվածները հիմնականում տեղ են գտնում նաեւ առցանց լրատվամիջոցներում, որոշում է կայացրել 2023 թվականից հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից»։ Իրականում ակնհայտ է, որ փորձում են ֆինանսական վնաս պատճառել ԶԼՄ-ներին, իսկ դատախազությունում թերթերի հավաքածուներ ունենալը, իրենց առնչվող հոդվածներն արխիվացնելը կամ գործերին կցելն աշխատանքային անհրաժեշտություն են նաեւ։ Էլեկտրոնային կայքից այս ամենն անել անհնարին է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031